Կինս լքեց ինձ ու հեռացավ անվանելով ինձ փնթի․․․Այժմ ընդամենը 5 րոպեյում վերջացնում եմ բոլոր գործերս․ Ահա, ինչպես է ինձ դա հաջողվում։Կինս մշտապես բողոքում էր, որ շատ է հոգ նում տան անվերջ գոր ծերից։ Ասում էր՝ շատ է ուտելիք պատրաստում, մաքրում, լվանում։
Նրանում, որ տունը պետք է հաճախ մաքրել, Գայանեն ինձ էր մեղադրում։ Իբր ես կարող եմ կեղտոտ կոշիկ ներով անցնել ամբողջ տան միջով։ Բայց ի՞նչ կա դրա մեջ։ Դժվա՞ր է հատակը սրբելը։ 3 րոպե ու վերջ։Մի խոսքով, ես ու Գայա նեն ապրեցինք միասին 12 տարի, բայց հետո նա չդիմ ացավ ու գնաց։ Ու ավելի լավ։ Ես առանց կնոջ էլ կարող եմ հան գիստ ապրել։

Անցել է 2 տարի, իսկ իմ տանը անթերի մաքուր է։ Մի ափսե լվանալը այնքան էլ դժվար չէ։ Թե ինչու էր կինս այդքան բողոքում։Իրերս լվացքի մեքենան էր լվանում, իսկ նա այնքան էր գանգատվում, որ լվացքը շատ է․․․Հիմա նստած թեյ եմ խմում, կարկանդակ ուտում, որոնք հենց նոր մայրիկս է բերել։ Դեռ տաք են, համեղ։
-Որդիս, ընթրիքը սեղանին է։ Նախաճաշը՝ սառնարանում։ Իսկ ես վա ղը նորից կգամ։ Դու կեղ տոտ հագուստդ դիր զամբյուղի մեջ, առավոտյան կգամ, կլվանամ։ Աղբն էլ դռան մոտ հավա քիր, կգցեմ։ Ամեն ինչ կանեմ։ Ինչպես միշտ։

-Շնորհակալ եմ, մայրիկ։ Ապրես։ Բարի գիշեր։
Ահա այսպիսի լավ կյանքով եմ ապրում․ ամենուր մաքրություն է ու ոչ մեկ չի բողոքում։
