Կինս թողել է մեր նորածին դստերը և հեռացել․ Նրա համար ամենակարևորը իր աշխատանքն է ու կարիերան․․․
Ես ու Աննան ամուսնացած էինք 10 տարի: Երկուսս էլ աշխատում էինք մոլեկուլյար կենսաբանության ոլորտում: 2 տարի առաջ կինս վերջապես հայտնեց ինձ մի նորություն, որին ես շատ երկար էի սպասել. Աննան հղի էր: Ես երջանկությունից յոթերորդ եր-կնքում էի, և ինձ համար բոլորովին նշանակություն չուներ՝ աղջիկ է թե տղա: Կարևորն այն էր, որ առողջ երեխա ծնվի:
Խնդիրն այն էր, որ կինս երեխաներ չէր ուզում: Նրա նպատակն էր՝ գործնականում մեծ հաջողո ւթյունների հասնելը:Հղիությունը շատ ծանր էր ընթանում, կնոջիցս անպակաս էին ուշագնացությունները, տոքսիկոզն ու բարդությունները: Բնա կանաբար, տնօ-րենին այդ ամենը դուր չէր գալիս, և Աննային խնդրեցին ժամանակից շուտ դեկրետ գնալ:

Չնայած նրան, որ Աննան ուզում էր կարիերայում բարձրունքների հասնել, ստիպված եղավ մի քանի ամիս մնալ բժիշկների հսկո-ղության տակ և չաշխատել:Ծննդաբերությունը նույնպես շատ բարդ էր,բայց կարևորն այն է,որ ծնվեց մեր չքնաղ աղջիկը՝ Մարի-ան:Կնոջս մոտ հետծննդյան դեպրեսիա էր սկսվել, ամեն ինչ հասավ նրան, որ կինս զզվանքով էր նայում երեխային,չէր ընդունում նրան:
Ամեն ինչ բարդացավ այն բանից հետո, երբ կինս իմացավ, որ ինձ վերապատրաստման են ուղարկում՝ Գերմանիա, 2 ամսով: Ան-նայի համար ցավ ալի էր ընդունել այն փաստը, որ ես աշխատան քում առաջընթաց ունեմ, իսկ ինքը ստիպված է երեխայի հետ մնալ տանը:

Մի օր էլ երեկոյան եկա տուն, և հայտնաբերեցի, որ Աննան հեռա ցել է տանից, թողել է երեխային միայնակ: Նա նաև երկտող էր գրել, որտեղ ասում էր, որ արդեն ամուսնալուծության դիմում է ներկայացրել դատարան: Ես ուղղակի շոկի մեջ էի…Արդյունքում կինս, արդեն նախկին կինս, շարո ւնակեց աշխատանքը լաբորատորիայում՝ փորձելով ապացուցել, որ ինքը նույն պես արժանի աշխատող է:
Արդյունքում, ինձ օգնեց մայրս: Մենք երեքով մեկնեցինք Գերմանիա:
Խոստովանում եմ, Աննան խելացի և կրթված կին է: Նա կարող է հասնել նպատակներին, սակայն ընտանիքը նրա համար չէ…Աննան այդպես էլ չհասկացավ, որ երջանկությունը կարիերայի մեջ չէ, այլ ընտանիքում…
