Կինը երեխաներ չունենալու պատճառով որդեգրեց տղա երեխայի, իսկ 1 տարի չանցած նաև աղջկա․․․Հետագայում պարզվեց, որ նրանք հարազատ քույր ու եղբայր են

Կինը երեխաներ չունենալու պատճառով որդեգրեց տղա երեխայի, իսկ 1 տարի չանցած նաև աղջկա․․․Հետագայում պարզվեց, որ
նրանք հարազատ քույր ու եղբայր են։Ամերիկայի նահանգներից մեկի բնակչուհու հետ պատահեց ոչ սովորական մի պատմություն:
Նա Դարձավ 3 երեխաների մայր: Բայց թե ի՞նչն էր արտասովոր՝ դուք հիմա կիմանաք:

Փեյջը 30 տարեկանում ամուսնալուծվեց և շատ հիվանդագին էր տանում: Քանի որ, նրանք երեխաներ չունեին, ամուսնալուծության
ընթացքը շատ արագ եղավ: Դրանից հետո կինը հասկացավ, որ իր կյանքում փոփոխություններ են պետք:Նա տեղափոխվեց այլ քա-
ղաք, գտավ նոր աշխատանք: Նա ցանկանում էր երկրին ինչ-որ բանով օգտակար լինել:

Օգնության համար դիմեց եկեղեցուն, որտեղ նրան խորհուրդ տվեցին օգնել լքված երեխաներին:Այս տեսակ աշխատանքը պահան-
ջում էր հսկայական պատասխանատվություն և ջանքեր: Փեյջը չկարողացավ անտարբեր մնալ և որոշեց, որ ինքն էլ է ցանկանում
դաստիարակել այդպիսի երեխաների:

Երբ նա զբաղված էր երեխաների փնտրտուքով, նրան ցույց տվեցին մի տղայի, ով ընդամենը 4 օրական էր: Նրա կենսաբանական
մոր մասին շատ քիչ տեղեկություն կար: Թմրանյութեր էր օգտագործում և անմիջապես ծննդաբերությունից հետո թողել էր երեխա-
յին ծննդատանը:Նրան չէր հաջողվում գտնել:Փեյջը ձևակերպեց բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը և երբ հասկացավ,որ նրա մայրն
այլևս չի վերադառնա՝ որդեգրեց Գրեյսոնին և դարձավ նրա մայրը:

Սակայն այս պատմության վերջակետը դնելը դեռ վաղ է….Մեկ տարի անց Փեյջին զանգահարացեին և ասացին, որ նորածին մի աղ-
ջկա լքել է մայրը:Փաստաթղթերով Գրեյսոնի և այս աղջկա մայրը նույն կինն է: Փեյջը որոշում է նրա հետ հանդիպել: Փոքրիկի մայրը
հաստատում է, որ չի ցանկանում պահել աղջան: Նա իսկապես կախվածություն ուներ թմրանյութերից: Փեյջի այն հարցին թե կինն
արդյո՞ք այլ երեխաներ չունի, նա պատասխանել էր,որ ոչ:

Փեյջը արդեն ունեցավ նաև աղջիկ,ում կոչեց Հաննա: ԴՆԹ-ի պատասխանը հաստատեց երեխաների արյունակցական կապը: Կինը
շատ երջանիկ էր և համարում էր,որ սա իրական հրաշք է:Եվ սա դեռ ամենը չէ…Գրեյսոնի և Հաննայի մայրը մի որոշ ժամանակ անց
նորից ծննդաբերեց տղա երեխա: Փեյջը առանց երկմտելու որդեգրեց նաև այս տղային:Այսօր Փեյջը 3 երեխաների երջանիկ մայր է:
Նրա կյանքը իմաստավորվել է և սա ամենակարևորն է

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика