Կարծում էի, թե կկարողանամ նրան բաժանել ընտանիքից, բայց երբ առաջին անգամ տեսա նրա կնոջը․․․Հասկացա, որ պետք է հեռանամ ու հանգիստ թողնեմ նրան

Կարծում էի, թե կկարողանամ նրան բաժանել ընտանիքից, բայց երբ առաջին անգամ տեսա նրա կնոջը․․․Հասկացա, որ պետք է հե-ռանամ ու հանգիստ թողնեմ նրան։Ես մեկ րոպեով մտա նրա աշխատասենյակ, նստեցի բազկաթոռին և սպասեցի, մինչև որ նա իր գործն ավարտի: Հանկարծ էլեկտրոնային լուսանկարների շրջանակը միացավ, և նկարները հերթով սկսեցին փոխվել: Դա նոր իր էր` սեղանի վրա դրված, ես դա նախկինում չէի տեսել:

Ահա սիրեկանս իր որդու հետ սեպտեմբերի 1-ին դպրոցի բակում, նրա որդին ժպտում է վարդագույն փուչիկները ձեռքին, մյուս նկա-րում ամբողջ ընտանիքն էր` ձնածածկ լեռների ֆոնին, սիրեկանս՝ կնոջը գրկած,իսկ մյուսում նրա կինն էր, կապույտ զգեստով` փչում է տորթի մոմերը:Տարօրինակ է, ես շիկահեր եմ, նա թխահեր: Ես երկար մազեր ունեմ, իսկ նա կարճ սանրվածք, նա մի փոքր ավելի մեծ է ինձնից, բայց որքան նման ենք մենք իրար:

Կլոր դեմքով, այտերի վրա փոքրիկ փոս իկներ, կնճիռներ՝ աչքերի հատ վածում և վերջ ապես, երկուսս էլ սիրում ենք նույն տղամար-դուն:Մենք մեկ տարի է, ինչ հանդիպում ենք, ես շատ անգամներ եմ փորձել դադ արեցնել այս ամենը և հեռանալ, փախչել, բայց հա-մարձակությունս չի հերիքել: Ամեն անգամ, նա շշնջում էր այնքան քաղցր, հանգստացնող տոնով, թե ինչքան է սպասում մեր հանդի-պումներին, թե որքան շատ է կարոտում ինձ, որ ես եմ նրա ճակատագիրը, իսկ ընտանիքը նրա համար ընդհամենը ձևական բնույթ է կրում:

Այժմ նայելով այս լուսանկարներին,ես զգում եմ, որ այլևս չեմ ցանկանում խաբել: Այո, կան շատ տղա մարդիկ, ովքեր բաժանվում են կնոջից հանուն սիրուհու, բայց իմ սիրեկանը կարծես իրեն հարմարավետ է զգում մեր <<Բերմուդյան եռանկյունու>> մեջ: Պատահա-կան չէ, որ նա միշտ հրաժար վում էր խոսել մեր ապագայի մասին:Լուսանկարները սկսեցին երկրորդ անգամ պտտվել, և ես զգացի, որ իմ սիրելին դառնում է ինձ չսիրելի, որը խաբել է և ինձ և իր կնոջը:

Իսկ ես նման տղամարդու կարիք չունեմ. Նույնիսկ եթե նա հեռանա կնոջից, նույնիսկ եթե մենք սկսեցինք միասին ապրել, միևնույն է, այս նկարներից հետո ես այլևս չեմ կարող նրան վստահել: Որովհետև նա այնքան համոզիչ էր ինձ խաբում: Եվ նմանատիպ համո-զիչ և քնքշորեն հայացքով էլ նայում է իր կնոջն այս լուսանկարներում։Աչքերս լցվեցին արցունքներով:

-Դու ինչ֊որ բան է՞իր ուզում,֊ մի պահ թղթերից կտր վելով հարցրեց սիրեկանս։

Ես գլուխս շարժելով հանգիստ դուրս եկա աշխատա սենյակից:Մի քանի օր անընդմեջ լացում էի: Մեկ ընկերուհուս մոտ, հետո միայ-նակ, սթափ և լուռ, ափսոսանքով և կատաղությամբ: Փորձում էի չկոտրվել, չզանգահարել նրան, անգամ հեռախոսս տվեցի ընկերու-հուս: Սիրո հիշատակի չորրորդ օրը, զգացմունքների մի տեսակ ձանձրալի թմրություն զգացի: Արցունքներ չէին մնացել, ուրախութ-յուն նույնպես, բայց ես ինքս իմ մեջ գտա մի զրո կետ:

Մեկ շաբաթ անց ես այդ նույն զրո կե տով մեկնեցի Փարիզ ցուցա հանդեսի: Օդան ավակայանում ես սպա սում էի իմ թռիչքի ժամին այնտեղ, որտեղ միշտ մարդկանց մեծ խմբեր էին հավաքված:Ես նայում էի հարյուրավոր տղամարդկանց,ովքեր շտապում էին, սուրճ էին խմում, հաղորդագրություններ էին ուղարկում, զրուցում էին և պարզապես լռում էին:Եվ հանկարծ մտածեցի.

«Աշխարհում միլիարդավոր տղամարդիկ կան, որոնց թվում ոչ թե հարյուրավոր, այլ հազարավոր տղամարդիկ, որոնց հետ ես կարող եմ երջանիկ լինել, ուրեմն ինչու եմ ես կառչել մեկից և բաց չեմ թողնում: Ինչու եմ շարունակում համառորեն հավատալ, որ նա իմ ճա-կատագիրն է: Եվ ընդհանրապես, ի՞նչ է ճակատագիրը »:

Իմ մեջ հանկարծ հետաքրքրություն առաջացավ: Ես գնացի ցուցա հանդես, որտեղ սովորաբար հավաքվում էին հազարավոր տղա-մարդիկ ամբողջ աշխարհից: Ես փա կեցի աչքերս և զգուշորեն խնդրեցի, որ տիե զերքն ինձ ծանո թացնի մեկի հետ, ում պետք են սերտ փոխհարաբերություններ ընդամենը մեկ կնոջ հետ, ով կցան կանա ինձ հետ մեկնել ճանապ արհորդությունների, ով աշխա-տանքից կգա ինձ մոտ, կկիսի ինձ հետ իր ընկերներին և անկողինը, աշխատանքը, վիշտն ու ուրախությունը և ընդհանրապես, այն ամենը, ինչ կտա մեզ կյանքը:

Եվ խնդրում եմ ամենակարևորը, որ նա լինի կամ միայնակ կամ էլ ամուսնալուծված:Երկու օր անց, ես հանդիպեցի ապագա ամուս-նուս: Նա կարմրավուն, ուրախ և ընդհանրապես չամուսնացած ավստրալիացի մի տղամարդ էր: Մենք միասին ենք արդեն 9 տարի:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика