Ծնողներս չեն ընդունում կնոջս ու երեխաներիս․․․Հայտնվել եմ անելանելի վիճակում

Ծնողներս չեն ընդունում կնոջս ու երեխաներիս․․․Հայտնվել եմ անելանելի վիճակում

Իմ առաջին կնոջ՝ Կարինեի հետ, ապ րեցինք 10 տարի: Ինչ պես և բոլորի մոտ է լինում, ունեինք որոշակի խնդիրներ: Բայց միև-նույնն է, ապրում էինք սովորականի նման, չէինք վիճում: Ունեցանք 2 երեխա:Ժամանակի հետ զգացմունքները կարծես բթացել էին: Մի օր էլ ընկերս ինձ երեկույթի հրավիրեց, որի ժամանակ տեսա Անիին: Հենց տեսնելու պահին սիրտս սկսեց արագ զարկել: Դա սեր էր՝ առաջին հայացքից:

Ես նույնիսկ վախեցա այդ զգացումից, քանի աչքիս առաջ եկավ Կարինեն:Անին չափազանց հմայիչ էր, նուրբ և գրավիչ: Այդ օրը մենք միայն ծանոթացանք, բայց ես չէի կարողանում դադարել մտածել նրա մասին: Հաջորդ օրը մենք հանդիպեցինք, և ես իմա-ցա, որ Անին առաջին ամուսնությունից 3 տարեկան որդի ունի:Ես գիտակցում էի, որ առանց Անիի էլ չեմ կարողանա, ամեն ինչ պատմեցի կնոջս, և նա առանց հիստերիաների և սկանդալների հանգիստ համաձայնվեց ամուսնալուծվել: Ես մեր տունը թողեցի

Կարինեին և երեխա ներին, ինքս տեղափոխվեցի Անիի տուն: Շուտով նա հղիա ցավ, մենք շատ երջանիկ էինք:Բայց կա մի մեծ խնդիր. ծնողներս,հարազատներս չեն ընդունում իմ նոր ընտանիքը. նրանք շատ վատ են արտահայտվում Անիի հասցեին, բացա-հայտ ասում են, որ սիրում են միայն Կարինեին, իսկ նորածին որդուս նույնիսկ չեն ուզում տեսնել,էլ չեմ ասում Անիի երեխայի մա-սին:

Անին ձևացնում է, թե իբր իրեն չի անհագստացնում այդ ամենը, նա բարի և կամեցող է, բայց ես գիտեմ, որ դա շատ վիրավորա-կան է: Անին բազմիցս է փորձել նրանց հետ հարթել հարաբերությունները, բայց ամեն անգամ միայն արհամարհանք է ստացել:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика