Իմ ու Արսենի հարաբերությունները շատ արագ զարգացան: Ես նոր էի տեղափոխվել Երևան ու չէի պատրաստվում որևէ մեկի հետ սիրային հարաբերո ւթյուններ սկսել: Այն պա հին ինձ պետք էր միայն աշխ ատանք և ապ րելու տեղ:Ես ինքս գյուղից եմ, հայրիկ չու-նեմ, մայրս ինձ միայնակ է մեծացրել, ու ես իմ առաջ նպա տակ էի դրել աշխա տել, գումար հա վաքել, որ ես ու մայրիկս ոչ մի բանի կարիք չուն ենանք:
Առանց այն էլ, նա արդեն ծեր է ու դժվարանում է աշխատել:Սկզբում գործ գտա մթերային խանութում, և տնօրենը մի կին էր, ով ի-մանալով իմ պատմությունը, առաջարկեց իր տանը սենյակ վարձել: Ասաց, որ միշտ ուսանողուհիներ են ապրում, սակայն այդ պա-հին ազատ է, այնպես որ ես կարող եմ այնտեղ տեղավորվել:Ինձ համար այն պահին ուղղակի անթերի տարբերակ էր:

Նույն օրը ծանոթացա տնօրենի որդու հետ, ով հետագայում դարձավ ամուսինս և դստերս հայրը:Ակնհայտ էր, որ նա շատ է սիրում մորը, և նրանց միջև կա առանձնահատուկ կապվածություն: Արսենը ցանկացած հարցում լսում էր մորը, փորձում գոհացնել, օգնել, նույնիսկ եթե վերջինս չէր խնդրում անել դա:
Տատիկիս խոսքերն էի հիշում ակամա: Նա սիրում էր կրկնել՝ ինչպես տղամարդը վերաբերվում է մորը, այդպես էլ կնոջ հետ կվարվի: Անկեղծ ասած, նման հեռանկարներն ինձ ուրախացնում էին: Դրա համար էլ երբ Արսենը սկսեց իմ հանդեպ ուշադրության նշաններ ցուցաբերել, ես դեմ չեղա:Ծանոթությունից 6 ամիս անց ամուսնացանք, իսկ 3 ամսից իմացա, որ հղի եմ: Այն պահին ինձ թվում էր, որ աշխարհի ամենաերջանիկ կինն եմ:
Սակայն շատ շուտով հեքիաթային կյանքիս պատ րանքները սկսեցին քանդվել…Ես շարո ւնակում էի աշխատել սկեսուրիս խանու-թում՝ չնայած նրան, որ ինձ սարսափելի վատ ու թույլ էի զգում: Խնդրում էի ինձ փոխարինող գտնել, բայց նա ասում էր, որ ոչ մեկ չի պատրաստվում ձրիակերի պահել:
-Եկել ես գյուղից, լավ տեղա վորվել, հիմա էլ մեր հաշ վին ուզու՞մ ես անհոգ ապրել: Մյո ւսներից ինչո՞վ ես ավել: Խելոք կաշխատես:
Ու ես աշխատում էի… անգամ ծննդաբերության օրը զանգեցի ամուսնուս, ասացի, որ պիտի հիվանդանոց գնամ, խնդրեցի գալ, իսկ նա պատասխանեց, որ գործուղման է, չխանգարեմ իրեն: Մի կերպ հավաքեցի սկեսուրիս համարը, իսկ նա ուղղակի անջատեց…

Ցերեկը ժամը 1-ին փակեցի խանութը ու միայ նակ գնացի ծննդ ատուն: Երեկոյան զանգել էր սկեսո ւրս, ու փոխանակ հարցներ, թե ինձ ինչպես եմ զգում ինձ ու ինչ նորություններ կան, վիրավորեց՝ ինձ ծույլ, անպատասխանատու ու անտաղանդ անվանելով:Հաջորդ օրը ծնվեց աղջիկս: Երբ զանգեցի ամուսնուս, հյատնեցի ուրախալի լուրը, նա պատասխանեց.
-Հա, շատ լավ է: Մայրիկը մինչև հիմա բարկացած է քեզ վրա:
Ծննդատնից ինձ դիմավորեցին մայրիկս ու ընկե րուհիս: Նորից վերա դարձա գյուղ:Արդեն անցել է 4 ամիս, բայց ես մինչև հիմա եր-բեմն երազումս տեսնում եմ ամբողջ մղձավանջը, ինձ թվում է, որ այդ ամենը ինձ հետ չի կատարվել: Բայց ամենից շատ մտածում եմ այն մասին, թե ինչպես ապրենք… Մայրիկիս հույսով չեմ կարող թողնել երեխայիս ու դուրս գալ աշխատանքի, ոչ էլ կարող ենք ապրել նրա թոշակով…
Մոլորության մեջ եմ…
