Խցանման մեջ կանգնած նկատեցի, թե ինչպես կողքի մեքենայի վարորդը հարվածեց կնոջն ու երեխային․ Չկարողացա ինձ զս-պել, ու․․․Իմ փոխարեն ցանկակած մարդ այդպես կվարվեր։Ես այսօր առավոտյան գնում էի աշխատանքի, սակայն մեծ խցանում էր,ինչպես որ լինում է կենտրոնում՝հիմնականում առավոտյան ժամերին: Հանկարծ տեսա,որ կողքիս կանգնած մեքենայի վարոր-դը հարվածեց կնոջն այնպես, որ խեղճը գլխով հարվածեց ապակուն:
Հետո շրջվեց հետև և հարվածեց մոտ 5-6 տարեկան տղայի դեմքին:Խցանման մեջ…այդ ժամին…ամեն ինչ այնքան արագ եղավ: Չնայած վտանգին՝ ես փոխեցի գիծը և կարողացա տեղավորվել նրանց հետևում: Սկսեցի գնալ նրանց հետևից: Ընթացքում նաև ոստիկանություն զանգեցի և պատմեցի այն, ինչ տեսել եմ:

Ես մոտ 15-16 կիլոմետր քշեցի նրանց հետևից, հետո տեսա, որ վարորդը կանգ առավ բնակելի շենքի մոտ: Ես նույնպես կանգնե-ցի, բայց քիչ այն կողմ: Ամուսինները իջան և մտան շենք, իսկ երեխան մնաց մեքենայի մեջ:Ես նորից զանգեցի ոստիկանություն, տվեցի հասցեն և վազեցի նրանց մեքենայի մոտ: Խեղճ երեխայի քթից արյուն էր գալիս,կծկվել և վախից նայում էր մի կետի, նույ-նիսկ չէր արտասվում: Բացեցի դուռը. տեսնեմ՝ երեխան ամբողջ մարմնով դողում է:
Բարեբախտաբար, ոստիկանները շուտ եկան: Ես ցուցմունք տվեցի,նկարագրեցի անամոթ տղամարդուն:Թողեցի իմ հեռախոսա-համարը, որ անհրաժեշտության դեպքում ինձ կարողանան կանչել: Այլևս չէի կարող սպասել, արդեն ուշացել էի աշխատանքից:
Ոստիկանները խոստացան, որ պատկան մարմինները լրջորեն կզբաղվեն այս ընտանիքի հարցով, բանը կարող է հասնել նրան, որ հորը գուցե և զրկեն ծնողական իրավունքից, եթե պարզվի, որ նմանատիպ դեպքեր էլի են եղել:
