Երբ ես ու ամուսինս նոր էինք ծանոթացել, նրա կրտսեր քո ւյրը դեռ դպրոց էր գնում: Ամո ւսնուս ծնող ների բնակարանում ապրելն այնքան էլ հարմար չէր, և մենք ի սկզբանե նախընտրեցինք առանձնանալ: Սկզբում փոքր տուն էինք վարձակալել, բայց չէինք ծուլա-նում, աշխատում էին առանց հանգստի և խնայում ամեն դրամը: Այդպես շատ շուտ կարողացանք գնել մեր 1-սենյականոց բնակա-րանը:
Մեր տունը քաղաքի ծայրամ ասում էր, ամուսնուս ծնող ներից հեռու էինք պարում, միմյանց հազվադեպ էինք տեսնում, երևի միայն տոներին, այնպես որ տալիս հետ մտերմանալու հնարավորություն չէր եղել:Փոքր բնակարանը մեզ համար ժամանակավոր էր, միայն թե վարձ չվճարեինք: Մենք շարունակեցինք գիշեր-ցերեկ աշխատելը, հիփոթեքով 3 սենյականոց տուն գնեցինք: Այժմ մեր փոքր տու-նը վարձով ենք տալիս, իսկ հիփոթեքը փորձում ենք վաղաժամ մարել:
Բարեբախտաբար, հիմա մի քիչ սկսել ենք հանգստանալ,մեքենա ենք գնել, ամռանը ծով գնացինք: Աստիճանաբար հասնում ենք այն կյանքին, որին այդքան տարիներ ձգտել ենք:Այս ընթացքում ամուսնուս քույրն ամուսնացել է,բայց նրանք ապրում են սկեսուրիս տա-նը: Տալս չի աշխատում, չնայած նրան, որ դեռ երեխաներ չունի, իսկ ամուսինն էլ քիչ է վաստակում:

Այնպես որ առանձին ապրելու հեռանկարներ դեռ չկան: Դրա փոխարեն նրանք մի քանի օրում ծախ սում են իրենց ամբողջ գումարը, իսկ հետո էլ սկսում ամո ւսնուս ծնող ներից օգնություն խնդրել:Մի ամիս առաջ տալս իմացավ, որ հղի է: Գնա ցել էինք նրանց տուն՝ շնորհավորելու, հենց այդ օրն էլ նա ակնա րկեց, որ մեր 1-սենյականոցը իրենց շատ հար մար կլիներ: Ես ոչինչ չպտատաս խանեցի, բայց հաջորդ օրը նրանից զանգ ստացա, և նա արդեն ուղիղ ասաց, որ թույլ տանք իրենց այնտեղ ապրել, չէ որ բարեկամներ ենք:
Բնականաբար, բարեկամական հարաբերությունները հաշվի կառնեի, բայց միայն այն դեպքում, երբ տեսնեի, որ նրանք փորձում են ինչ-որ բան անել, եթե ապրեին վարձով, էլի կտայի տունը, որ կարողանան գումարը խնայել: Բայց հիմա համարում եմ, որ դա իր կող-մից աներեսություն է:Տալս արթանանում է կեսօրից ոչ շուտ, աշխատելու մասին չի էլ մտածում: Բացի այդ, ինչու պիտի զրկվեքն մեր եկամուտից, մենք տան վարձը խնայում ենք, որ հետագաում մեր որդուն տանք ուսման:
Ես համարում եմ, որ խնդիրը մանկությունից է գալիս: Ամուսինս շատ է պատմում, որ ծնողները միշտ պահանջել են, որ ինքը տա քը-րոջը խաղալիքները, կոնֆետները, միայն թե վերջինս չլացի, ահա և արդյունքը:
