Իմանալով, որ հիվանդ երեխա եմ ունենալու, գիտակցաբար չհրաժարվեցի նրանից, բայց հիմա զղջում եմ որոշմանս համար․․․Զգում եմ, որ օր-օրի անդունդն եմ գլորվում։Ես մտածում էի,որ մեծահոգի քայլ եմ անում՝ համաձայնվելով հիվանդ երեխա լույս աշխարհ բե-րել: Ինձ թվում էր, ես հերոսական քայլ եմ անում՝ փոքրիկ անպաշտպան, թեկուզ ոչ լիարժեք առողջ մարդուն ծնվելու հնարավորութ-յուն տալով:

Ես պատկերացնում էի, թե ինչպես եմ ինձ նվիրում փոքրիկ երե խայիս, ինչպես եմ զբաղվո ւմ նրա բո ւժմամբ, զարգաց մամբ: Իսկ շուրջս բոլորն ինձ հարգում ու օգնում են:Այն մասին, որ սրտիս տակ հիվանդ երեխա եմ կրում, գիտեին միայն ամուսինս ու հավա-տացյալ ընկերուհիս: Նա ինձ համոզում էր, որ չի կարելի խառնվել Աստծո գործերին:
Ու երբ ես գիտակցեցի, որ միմիայն ինձնից է կախված, երեխաս կապրի թե ոչ, հասկացա, որ չծնված մարդու կյանք ընդհատելու իրավունք չունեմ:Արդյունքում ամեն ինչ շատ վատ ստացվեց: Ես մեծ սխալ եմ գործել. իմ որոշման պատճառով որդիս ոչ թե ապրում է, այլ գոյատևում: Ես փչացրել եմ ի , ամուսնուս ու ավագ դստերս կյանքը:

Հիմա ամուսինս 3 տեղ է աշխատում, որ հասցնի հոգալ մեր բոլորի կարիքները, դստերս հետ ընդհանրապես ժամանակ չեմ անցկաց-նում, իսկ նա առաջին դասարանում է սովորում, այնքան ունի իմ կարիքը:Երբ տղայիս հետ հիվանդանոց եմ պառկում, խեղճ աղջիկս գրեթե ամբողջ օրը միայնակ է մնում տանը:

Ես արդեն խելագարվում եմ, մեղադրում ինձ, որ ժամանակին չընդհատեցի հղիությունս, չլսեցի բժիշկներին… Ես շատ եսասիրաբար եմ վարվել ու հիմա դրա համար չափազանց մեծ գին եմ վճարում…
