Ժամանակին Էնշտեյնը ընդամենը 2 նախադասությամբ գրել է երջանկության տեսությունը, որը հետագայում վաճառվել է 1,8 մլն դո-
լարով․․․Ահա, թե ինչ էր նա գրել։Ալբերտ Էյնշտեյնի երկու ձեռագիր գրառումները վաճառվել են աճուրդի ժամանակ՝ 1 800 000 դոլա-
րի դիմաց:

Դա մի քանի հարյուր անգամ գերազանցում է դրանց նախնական գնահա տված արժեքը: Գրառումներն արված են գերմաներեն, ո-
րոնք հայտնի ֆիզիկոսը 1922 թվականին տվել էր Տոկիոյից մի առաքիչի՝ թեյավ ճարի փոխարեն: Այնտեղ գրված է երկու աֆորիզմ:
Առաջինը, որը վաճառվել է $1,56 միլիոնի դիմաց, ասում է.

-Հանգիստ և համեստ կյանքն ավելի շատ երջանկություն կբերի, քան հաջողության հասնելու մշտական ձգտումը և դրա հետ եկող
անհանգստությունը:Մյուս գրառումը, որը վաճառվում է 240 000 դոլ արով, ավելի շատ նշանակություն ունի.
-Որտեղ կա կամք, այնտեղ կա նաև միջոց:

Այս աֆորիզմները գրվել են Imperial Hotel-ում, սովորական բլոկնոտի մեջ, որտեղ Էյնշտեյնը լեկցիա էր կարդում: Ֆիզիկոսը մեկնել էր
Ասիա, երբ լուր ստացավ այն մասին, որ ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակ է ստացել: Օգտվելով նոր ստացած ճանաչվածութ-
յունից՝ նա առաքիչին երկու երկտող տվեց, քանի որ Ճապոնիայում ընդունված չեն թեյավճարները:Էյնշտեյնը զգուշացրել էր առաքի-
չին, որ տարիներ անց դրանք ավելի մեծ արժեք կունենան, քան սովորական թեյավճարները:
