Ընկերուհիներիս ծնողները ամեն հարցում օգնում են նրանց, իսկ երբ ես եմ օգնություն խնդրում, ինձ ցույց են տալիս բանկի կամ լոմբարդի տեղը․․․
Ընկերուհիներիցս շատերին նույնիսկ ամուսնո ւթյունից և երեխայի ծն վելուց հետո օգնում են նրանց ծնող ները: Նրանք մանկասայ-լակ են գնում, սառնարան կամ էլ գեղեցիկ ջահ հյուրասենյակի համար: Երբ ես ասում եմ, որ իմ ծնողները մեզ ֆինանսական օգնութ-յուն ցույց չեն տալիս, և մենք ապրում ենք բացառապես մեր հաշվին, նրանք շատ են զարմանում:Ի դեպ, սա բացարձակ հպարտութ-յան պատճառ չէ: Իբր մենք շատ ուժեղ ենք ու անկախ:

Ընդհակառակը, սարսափելի է, երբ աջակցություն չկա: Ոչ, ես նկատի չունեմ ամ սական դրամական օգնություն, այլ երբ իրավիճակը վատ է և անհույս հարազատներին դիմելու փոխարեն, ստիպված մնում ես բանկի կամ գրավատան հույսին, քանի որ դա ավելի հեշտ է: Փառք Աստծո, մենք նման իրավ իճակներ չենք ունեցել, որ ամբողջովին զրոյացված լինենք: Միշտ ինչ-որ կերպ կարողացել ենք գոյատևել:
20 տարեկանից ի վեր ես ինքնուրույն ամբողջովին ապահ ովում եմ ինքս ինձ: Եղել է ժամա նակ, երբ ես ստիպված էի ամեն օր ուտել միևնույն շիլան և խմել թեյ առանց շաքարավազի: Պարզապես այն պատճառով, որ մեկ այլ կերակուրի համար գումար չկար: Այդ ժա-մանակից ի վեր ես անընդհատ խնայում և վախենում եմ գումար ծախսելուց, քանի որ վախենում եմ, որ կմնամ առանց կացարանի:

Մի անգամ գումար խնդրեցի իմ ծնողներից, իսկ նրանք մերժեցին՝ ասելով, որ ես հասուն մարդ եմ և ինքս պետք է լուծեմ իմ բոլոր խնդիրները: Ուստի ես որոշել եմ, որ այլևս երբեք ոչ մեկից որևէ բան չխնդրելու:Ինչու եմ գրում այս գրառումը: Ես վերջերս խոսում էի մի կնոջ հետ, ով շատ զարմացավ, երբ իմացավ, որ մեզ ոչ ոք չի օգնում:
Եվ ես մտածեցի, և իսկապես, ինչն է իրակա նում ճիշտ: Հնարավոր ության դեպքում ֆինանսապես աջակ ցեք Ձեր երեխային, նրա կյանքն ավելի դյուրին դարձ նելու համար: Կամ էլ թույլ տվեք, որ նա ապրի իր կյան քով, թող գոյատևի այնպես, ինչպես կարող է:
