Ընդամենը 7 օրից պետք է կայանար հարսանիքս, բայց․․․Ես չեղարկեցի այն, ամեն ինչի մեղավորը ապագա սկեսուրս էր
Արսենի հետ հանդիպում էինք մոտ 3 ամիս, բայց մեր սերն այքնան ուժեղ և մեծ էր, որ շատ շուտ կայացրեցինք միասին ապրելու որոշում: Ընկերոջս ծնող ներին երկու-երեք անգամ էի տեսել, բայց կարճ ժամ ան ակով: Ավելի մտերիմ ծանոթացանք, երբ նրանք եկան մեր տուն խոսք կապի:

Եվ ինձ, և ծնողներիս նրանք հաս արակ, սովորական մարդիկ թվացին: Հայրն աշխատում է, մայրը ամբողջ կյանքում տնային տն տեսուհի է եղել, համերաշխ մարդիկ էին: Սկզբում մենք չհաս կացանք, որ իր ականում նր անք այլ մար դիկ են: Ամեն ինչ սկսվեց նրանից, որ ապագա սկեսուրս իր դժգոհությունը հայտնեց իմ հարսանեկան զգեստի վերաբերյալ: Ասում էր, թե ինչու եմ այդքան թանկարժեք զգեստ ընտրել, չնայած նրան, որ գումարը հայրս էր տվել, դրա փոխարեն կարելի էր տան համար ինչ-որ պիտանի իր գնել:
Դրանից հետո նա սկսեց օրական հարյուր անգամ զանգել մորս՝ հարսանիքի կազմակե րպչական հարցերը քննարկելու համար: Նա ոչ թե ուզում էր խնայել, այլ իր պաթոլոգիկ ժլատությունն էր ցույց տալիս:Ամեն ինչի վերջա կետը դրվեց այն ժամանակ, երբ Արսենի մայրը հարսանքից մի շաբաթ առաջ մեծ սկանդալ սար քեց: Ես ու ընկերս միասին էինք կազմել հյուրերի ցանկը և չէինք գրել սկեսուրիս հորաքրոջ որդուն և կնոջը, որովհետև ուրիշ քաղ աքում են ապրում, տարիքով մեծ մարդիկ են, մտած եցինք, որ չեն գա:

Առանց խոսքերին հետևելու՝ սկեսուրս սկսեց գոռալ ինձ վրա, հայհոյել և անպատվել, նա ինձ անդաս տիրակ և խառնակիչ անվա նեց, ասաց, որ դեռ չամուսնացած, ուզում եմ իրենց վատություն անել, ծնողներիս պես անխելք եմ… Իսկ այդ ամ բողջ ընթացքում Արսենը լուռ կանգնած էր:

Ամբողջ երեկո արտասվեցի, բայց առավոտյան որոշեցի ծնողներիս ամեն ինչ պատմել:Նրանք ինձ աջակցեցին, ասացին, որ ճիշտ եմ վարվում:Դեռ որոշ ժամանակ Արսենի մայրը մեզ հանգիստ չէր տալիս, նույնիսկ գնացել էր մայրիկիս աշխատավայրը, այն տեղ վեճ սարքել:Այս ամենը շատ բ արդ էր, բայց ուրախ եմ, որ շուտ հասկացա, թե նրանք իրա կանում ովքեր են:
