Զարմացած եմ մարդկանց անտարբերությունից․․․Տուն գնալ իս ճանապա րհին հանդիպեցի 9-10 տարեկան մի աղջկա՝ միայնակ կանգնած լալիս էր։Մի քանի օր առաջ գն ացել էի բանկ՝ վճարումներ անելու և վերադ առնում էի տուն։ Լավ եղանակ էր, որոշեցի ոտքով գնալ։ Ճա նապ արհին տեսա մոտ 9-10 տարե կան մի ա ղջնակի, ով դանդաղ ք այլում էր և արտաս վում, խոշոր արցունք ներն էլ ընկնում էի վերարկուի վրա։
Մարդիկ անտարբեր անցնում էին, երևի մտածում էին, որ երկուս է ստացել կամ մի ուրիշ աննշան պատճառով է լաց լինում։ Իսկ ես չկարողացա ուղղակի անցնել նրա կողքով, որոշեցի իմանալ, թե ինչ է պատահել։

-Ինչի՞ ես արտասվում, — հարցրեցի։
Աղջիկը մի քիչ ամաչելով՝ պատասխանեց․
-Մեր դասերը շուտ են վերջացել, վերջին երկու դասը չարեցինք։ Մայր իկս ու հայրիկս աշխատանքի են, տատիկս էլ չգիտեմ ուր է գնացել։ Տանը մարդ չկա, չգիտեմ, ինչ անեմ։
-Իսկ ինչո՞վ օգնեմ քեզ, գիտ ե՞ս մայրիկիդ համար։ Զանգե՞նք իրեն։
-Հա, գիտեմ։
-Դե սպասիր, հանգստացիր։ Ասա համարը։
Զանգեցինք, խոսեցինք մայրիկի հետ։ Վերջինս ասաց, որ սպ ասի շենքի դիմացի նս տարանին, տատիկը 5-10 րոպեից կգա։ Մոր հետ խոսակցության վերջում երեխան սրբեց արցո ւնքները և նույնիսկ սկ սեց ժպտալ։Հրաժեշտին ասացի նրան, որ այս աշխար հում շատ քիչ բան կա, ինչի պատ ճառով իսկապես արժե լաց լինել։ Եվ եթե հաջորդ անգամ էլի նման ատիպ պատմություն լինի, թող առանց վախենալու դիմի ինչ-որ երիտասարդ աղջկա։

Իսկ ես գնացի տուն՝ ճանապարհին մտածելով այն մասին, թե ինչու են մարդիկ անտարբեր դարձել։ Չէ որ մի անմեղ երեխայի օգ նելու համար ես ոչ մի ջանք չգործ ադրեցի, դա ինձանից խլեց ընդա մենը 3 րոպե ժամանակ։ Իսկ եթե նրա հետ մի լուրջ բան պա տահած լիներ․․․չգիտեմ։ Եվ եթե կարծում եք, որ երեխան արտա սվում է վատ գն ահատականի պատճառով, միևն ույնն է, մոտե ցեք և հարցրեք, թե ինչ է եղել․ գուցե նրան մի մեծ դժբախտ ությունից փրկեք։
