Երբ հայրիկս մեր տուն բերեց մահացած ընկերոջ երեխային, նա նա միանգամից մեզ դուր չեկավ․․․Որոշ ժամա նակ անց պարզվեց
սարսափելի իրականությունը։Հայրս նավաստի է: Տարվա մեծ մասը նա ծովում էր լինում: Չեմ ասի, որ մենք աղքատության մեջ ենք
ապրել, բայց երբեք շռայլ կյանքով չենք ապրել:Եղբայրս ինձնից 3 տարով մեծ էրև ես նրա հագուստներն էի կրում: Մենք միասին շշեր
և մետաղի ջարդոն էինք հավաքում, որպեսզի մեզ համար քաղցրավենիք գնենք:
Երբ հայրիկը արձակուրդ էր ունենում, մեզ իր հետ տանում էր ձկնորսության կամ ամբողջ օրը զբոսնում էինք քաղաքում, որպեսզի
մայրիկը հանգստանա:Բայց մի օր նա հայրենի քաղաքից հեռագիր ստացավ և համբուրեց բոլորիս ու հեռացավ: Ինչքան հեկեկա-
ցինք: Մայրիկը չէր կարողանում մեզ հանգստացնել,քանի որ կարծում էինք,որ նա լքել է մեզ:Անցավ մեկ շաբաթ, և նա վերադարձավ,
բայց ոչ միայնակ, այլ մի փոքրիկ աղջկա հետ: Նա 4 տարեկան էր:

Նրա առաջին սերը մահացել էր տուբերկուլյոզից, իսկ փոքրիկ դուստրը մնացել էր մենակ. Նրանք պատրաստվում էին նրան մանկա-
տուն ուղարկել: Հայրիկն էլ տեղեկանալով, գնաց ու նրան բերեց մեր տուն:Մայրիկն անմիջապես գրկեց նրան, համբուրեց, լողացրեց,
կերակրեց ու տարավ քնելու, իսկ հայրիկը նստեց դռան մոտ գտնվող նստարանին և սկսեց լաց լինել: Ես 7 տարեկան էի, եղբայրս ՝
10, նա մեզ դուր չեկավ ու մենաք հենց սկզբից նրան չսիրեցինք, չնայած դրա համար պատճառ չունեինք:
Նա նման էր ուրվականի, փոքր, գունատ, լուռ: Նա չընդունեց մեր խաղալիքները, չմտավ մեր սենյակ: Ժամանակն անցավ առանց մի-
ջադեպերի. եկավ ամառը:Մեզ թույլ էին տալիս գնալ զբոսնելու, բայց պայմանով, որ աղջկան վերցնենք մեզ հետ և ուշադիր լինենք:
Մենք նրան նստեցնում էինք նստարանին ու տարվում էինք խաղով: Մի օր խաղի թեժ պահին լսեցինք ճիչեր և ինչ-որ տարօրինակ
ձայներ: Զգալով, որ ինչ-որ բան այն չէ, մենք շտապեցինք դեպի նստարանը, որտեղ թողել էինք աղջկան:

Կատաղի շները պատառոտում էին աղջկա խաղալիքը, իսկ նա չկար:Հանկարծ ծառի վրա տեսանք նրան՝ քերծված ձեռքերում պա-
հել էր մի կատվի ձագ, նա վախեցած մեզ էր նայում ու ասաց. Ես փրկեցի փիսիկին այդ շներից: Մենք օգնեցինք նրան իջնել ծառից:
Այդ օրվանից մեր վերաբերմունքը նրա նկատմամբ փոխվեց: Մենք հասկացանք, թե ինչ բարի սիրտ ունի այդ փոքրիկ աղջիկը: Ի վեր-
ջո հաճելի է քույր ունենալը: Իսկ տարիներ անց մենք շնորհակալ եղանք մեր հայրիկին մեզ այդքան քնքուշ ու սիրող քույր պարգևելու
համար, չնայած, որ մենք արյունակիցներ չէինք:
