Երբ բոլորը ստիպում էին, որ երեխա ունենամ չէի կարողանում հասկանալ ինչո՞ւ․․․Միայն վերջերս եմ հասկացել պատճառը
Յուրաքանչյուր մարդ, ում հետ ես ծանոթ եմ, փորձում է համոզել ինձ, որ ես պիտի երեխա ունենամ:Մի քանի օր առաջ ակամա դար-
ձա տվյալ թեմայի քննարկման մասնակից: Բոլոր նրանք, ովքեր կարծիք էին հայտնում, վստահ ասում էին, որ 30 տարեկան կինը պի-
տի ունենա մի նպատակ. երեխա ունենալ:

Պետք չէ մտածել աշխատանքի, բիզնեսի, մեքենա կամ անշարժ գույք գնելու մասին… Կարևորը մայ րանալն է, բա էլ ինչպե՞ս առանց
դրա: Ես գիտեմ, թե ինչի համար եմ ապրում:Իմ կյանքի իմաստը՝ ուրիշների ակնկալիքները բավարարելը չէ:Եթե ես ծնվել եմ, կյանքս
չի կարող անիմաստ լինել: Ու գլխավորն այն է, որ ես իմ ապրելուց հաճույք եմ ստանում, երջանկանում եմ պարզ երևույթներից: Ինձ
զարմացնում է այն, որ ինձ հիմարի տեղ են դնում, երբ ես ասում եմ, որ կինը կարող է երջանիկ լինել նաև առանց երեխայի,եթե չի ու-
զում մայրանալ:
Ասում են, ոչինչ, ժամանակը կգա, կզղջաս ասածներիդ համար:Ես նրանց փաստարկներ եմ ներկայացնում, օրինակներ բերում, բայց
ոչ մեկ լուրջ չի վերաբերվում ասածներիս: Ես պատմում եմ 35 տարեկան քրոջս մասին, ով արդեն 15 տարի աշխատում է, ունի խա-
նութ, մեքենա, բնակարան: Իսկ մարդիկ վստահ են, որ քույրիկս գիշերներն արտասվում է, իսկ ուրիշների ներկայութամբ երջանիկ
ձևանում…

Դե երևի կողմնակի մարդիկ ավելի լավ գիտեն, թե իրականում ինչ է կատարվում:Ու միայն նոր եմ հասկանում,թե ինչու են որոշ մար-
դիկ ձգտում ստիպել,որ բոլորն իրենց պես մտածեն:Միայն մի բացատրություն գտա՝ նախանձ: Երբ կինը հոգնում է կենցաղային հոգ-
սերից, երեխայի հետ անքուն գիշերներ անցկացնելուց, նա սկսում է նախանձել իր ազատ ընկերուհուն,ով շարունակում է աշխատել,
զարգանալ, նոր պլաններ կազմել:
Ես երբեք ոչ մեկին չեմ ասի, որ երեխա ունենալը վատ բան է, քանի որ յուրաքանչյուրս ունենք մեր կարծիքը, ու ՊԱՐՏԱԴԻՐ պետք է
հարգել նաև դիմացինի որոշումները:ԵՐԲԵՔ չեմ փորձի որևէ մեկին համոզել,որ նա սխալ է ապրում, ու լավ կլիներ, որ բոլորն էլ նույն
կերպ վարվեին: Հավատացեք, ոչ ոք հաշվի չի առնելու ձեր կարծիքը՝ սեփական կյանքը կառուցելիս:
