Վերջին 1 տարվա ընթացքում միայն մի բանի մասին էի երազում. որ որդիս իմ տնից վռնդի կնոջը, ու մենք հանգիստ ապրենք:Նախ կրճատ պատմեմ իմ մասին. ես կորցրել եմ ամուսնուս, երբ որդիս դեռ 7 տարեկան էր: Այդ ժամանավանից մենք երկուսով ենք մնա-ցել մեր 3-սենյականոց բնակարանում: Վերջին տարիների ընթացքում որդիս իր հալալ քրիտինքով աշխատել ու վերանորոգել է այն:

Թվում էր, որ ամեն ինչ հրաշալի է, մինչև որ ՆԱ չհայտ նվեց մեր կյանքում:Որդիս լավ խե լոք տղա է եղել. միշտ լսում էր ինձ, գերա-զանց սովորում, հաճախում տարբեր խմբակներ, սպ որտով զբաղվում: Ստացել է մի քանի տասն յակ մեդա լներ, մրցականեր ու պատվոգրեր: Հետո սովորեց հալասարանում, ավարտեց, բանկում աշխատանքի տեղավորվեց, որտեղ էլ ծանոթացավ այն պահին դեռ ապագա կնոջ հետ:

Ես հենց տեսա այդ անամոթին, հասկացա, որ նրան իմ տղ այից միայն գու մար է պետք: Ես վստահ էի, որ որդիս կլսի ինձ, կթողնի նրան, բայց ոչ: Նա ինձ հետ համամիտ չէր:Մի օր էլ որդիս հայտնեց, որ ամուսնանում են: Ես շոկի մեջ էի: Այնքան բարկա ցած էի, անգամ հարսանիքի կազմ ակերպել չցանկացա:1 տարուց ծնվեց թոռնիկս: Զարմանում եմ, թե ինչպես կարողացա սիրել երեխային՝ հաշվի առնելով, թե ով է նրա մայրը:
Այդ 1 տարվա ընթացքում հարսս փորձում էր գոհացնել, լեզու գտնել ինձ հետ: Առավոտյան իմ սենյակ սուրճ էր բերում, տան գործեր անում, բայց ես անկոտրում էի, քանի որ գիտակցում էի, որ նա այդ ամենը ձևական է անում:Մի քանի օր առաջ էլ ես ու հարսս վիճե-ցինք ինչ-որ կենցաղային հարցի շուրջ: Ու նա վերջապես ցույց տվեց իրական դեմքը:

Ես կասկած չունեի, որ նա այդպիսինն է: Ուղիղ 1 տարի փորձում էի բացահայտել ու հազիվ ստացվեց:Զանգեցի որդուս, աշխատան-քից տուն կանչեցի, լացակումած պատմեցի տեղի ունեցածի մասին, իսկ նա… կնոջն ասաց, որ մինչ իր վերադարձի ժամը հավաքի իրենց երեքի իրերը: Եկավ աշխատանքից տուն ու գնացին… չգիտեմ ուր:Հույս ունեմ, որ նրանց գումարը շուտ կվերջանա: Հետ կը-գան, կխնդրեն, որ տուն թողնեմ… Դեռ կմտածեմ, թե ինչպես կվարվեմ այդ պարագայում…
