Ես քրտնաջան աշխատում էի չիմանալով, որ սիրելի ամուսինս իմ վաստակած գումարները ծախսում էր իր սիրուհու քմահաճույքների համար․․․

Մինչ ես քրտնաջան աշխատում էի,ամուսինս իմ վաստակած գումարները ծախսում էր իր սիրուհու քմահաճույքների համար․Նրանց
ընտանիքում վաստակողը Նաստյան էր: Նա էր կառավարում իր ձեռնարկությունը, մինչ ամո ւսինը գործատո ւների առաջարկներին
էր սպասում: Իսկ հետո պարզվեց,որ նա զվարճացել է իր կնոջ փողերով:Ամուսնանալուն պես Անդրեյին հաջողվեց Նաստյայի գլուխը
մտցնել, թե ինքը հանճարեղ մարդ է: Եվ չի կարող աշխատել որտեղ որ պատահի: Իրեն պետք են արժանավայել առաջարկներ:

Հետևաբար, Նաստյան միայնակ աշխատելով՝ չշտապեցրեց ամուսնուն աշխատանքի փնտրտուքի հարցում:Ծնողները նրան գումար
էին հատկացրել իր սեփական գործի համար, աղջիկը բացեց իր փոքրիկ գեղեցկության սրահը: Անձամբ և՛ ղեկավարում էր, և՛ սպա-
սարկում հաճախորդներին: Այն բացվում էր առավոտյան ժամը 8-ին, փակվում՝ երեկոյան 10-ին: Անդրեյը շարունակում էր սպասել,
մինչև ուղտի պոչը գետին հասնի, և հանգիստ ծախսում էր կնոջ վաստակած գումարները:

Չէ՞ որ Նաստյան դեմ չէր: Ընդհակառակը, նա ինքն էր ասել՝ ամեն ինչ ընդհանուր է: Նա շարունակում էր հավատալ, որ հանճարեղ
ամուսնու բախտը մի օր կբերի, և այն ժամանակ նա բոլորին ցույց կտա: Միակ բանը, որ անհանգստացնում էր Նաստյային, հաճա-
խակի վեճերն էին: Բայց դա ևս հասկանալի էր: Նա տուն էր վերադառնում գիշերը, ոտքի վրա չէր կարողանում կանգնել, իսկ ամու-
սինը, ինչ-որ բան պատրաստելու փոխարեն, նրանից նաև ընթրիք էր պահանջում: Իսկ անձնական երջանկության համար ընդհան-
րապես ժամանակ չէր մնում:

Նաստյան ուրախ կլիներ ավելի քիչ աշխատել, որպեսզի հաճախ ամո ւսնու կողքին լիներ: Գոր ծերն արդեն առաջ էին գնում: Արդեն
լավ եկամուտ էր ստանում,և չէր ուզում դա ձեռքից բաց թողնել:Նա ստիպված էր ամբողջ օրը շարժվել:Բայց մի օր Նաստյան պատա-
հաբար լսեց, ամուսբու հեռախոսային խոսակցությունը ինչ-որ մեկի հետ, և ամեն ինչ հասկացավ, քանի որ նա ասում էր. «Լա՜վ, սի-
րելի՛ս, ես քեզ վաղն անպայման կզանգահարեմ»: Այսպիսով, ուրիշ կին էր հայտնվել նրա կյանքում: Նաստյան շատ հետաքրքիր բա-
ներ իմացավ:

Պարզվեց, որ արդեն մեկ տարի է, ինչ ամուսինը սիրուհի ունի և նրա վրա էր ծախսում այն գումարները, որոնք վաստակել է ինքը: Ա-
վելին, անցած աշնանը մեկ շաբաթով մեկնել է Բուլղարիա՝ հանգստանալու:Բայց պարզվեց,որ նա միայնակ չի հանգստացել այնտեղ:
Իհա՛րկե, երբ ճշմարտությունը բացահայտվեց, ամուսինը փորձում էր հայցել նրա ներողամտություն: Բայց Նաստյան արդեն խելքի
էր եկել։ Եվ նա որոշեց կյանքը սկսել զրոյից: Այսպիսով, այժմ դավաճան ամուսինը հուսահատ աշխատում է խանութում՝ որպես ան-
վտան-գության աշխատակից: Ստիպված էր հպարտությունը մի կողմ դնել, քանի որ պետք է ինչ-որ բանով ապրել: Կնոջ փողերն այ-
լևս չկան, իսկ իր սիրուհուն պետք չէր դատարկ գրպաններով:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика