Ես ցանկանում եմ հաշտվել ամուսնուս հետ, իսկ մայրիկս դեմ է․․․Չգիտեմ նրան լսեմ, թե՞ շարժվել իմ սրտի թելադրանքով

Ես ցանկանում եմ հաշտվել ամուսնուս հետ, իսկ մայրիկս դեմ է․․․Չգիտեմ նրան լսեմ, թե՞ շարժվել իմ սրտի թելադրանքով։Ես հղի եմ`
9 ամսական, մոտ օրերս կծնվի մեր փոքրիկը: Մեկուկես ամիս առաջ ես և ամուսինս կռվեցինք, իսկ նա հավաքեց իրերն ու հեռացավ
մոր մոտ:

Մենք շատ էինք վիճում,քանի որ իմ հղիության ընթացքում նա շատ կոպիտ էր ինձ հետ,անընդհատ դիմում էր մանր մունր խնդրան-
քներով.Տուր, բեր,տաբատս գտիր,տաքսի կանչիր և այլն, ես նրա համար դարձել էի ծառա (մինչ ֆիզարձակուրդը նա այսպիսին չէր):
Դու միևնույն է տանը նստած ես, ի՞նչն է դժվար է ինչ որ բան անել:

Ոչ մի լուրջ պատճառ չկար՝ դավաճանություն, ալկոհոլիզմ կամ ծեծկռտուք:Մայրս ինձ ընդունեց միայն այն պայմանով, որ ես ամուս-
նուցս բաժանվեմ հարյուր տոկոսով, բայց ամուսինս այս ամբողջ ընթացքում ուզում է ինձ հետ միանալ և անհամբեր սպասում է երե-
խայի ծնունդին:

Իսկ մայրս հիստերյաներ է սարքում, երբ լսում է, որ ամուսինս զանգում է, կամ գալիս է տուն, բղավում է` ասում, որ կկանչի ոստիկա-
նություն, բողոքում է սրտից, երբ ես ասում եմ, որ գուցե միանամ ամուսնուս հետ, որ ես խաբել եմ նրան` խոստանալով բաժանվել ա-
մուսնուցս:

Մի կողմից, ես հասկանում եմ,որ միգուցե նա ճիշտ է, կողքից ավելի վելի լավ է երևում, պետք չե երկու անգամ մտնել նույն գետը, իսկ
ամուսինս այդպես էլ չի փոխվի:Մյուս կողմից էլ,ես ունեմ զգացողություն, որ ինձ ասես շահարկում են: Ես կցանկանայի ինքս որոշում
կայացնել, այլ ոչ թե ինչ֊որ մեկի ճնշման տակ։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика