Ես վախենում էի կնոջս ասել ճշմարտությունը, մտածում էի որ կկորցնեմ նրան, բայց․․․Պարզվեց, որ կնոջս հար-ցում աշխարհի ամենաբախտավոր տղամարդն եմ
Ես վեց ամիս է ամուսնացած եմ և երջանիկ եմ կնոջս հետ: Սակայն մի միտք շարունակ տանջում էր ինձ: Ես վա-խենում էի պատմել անցյալիս մասին, մտավախություն ունեի, որ եթե իմանա ճշմարտությունը կհեռանա ինձա-նից: Այդ երկրորդ բաժանմանը չէի դիմանա: Ես որդի ունեմ: Որդուս մոր հետ հանդիպում էինք շուրջ 2 տարի, ես ամբողջ հոգով նվիրված էի նրան, կարծում էի, որ փոխադարձ է, ապագայի պլաններ էինք կառուցում:
Մեր բուռն սիրո արդյունքում նա հղիացավ: Ես աշխարհի ամենաերջանիկ մարդն էի:Հղիության լուրը ինձ հայտ-նելուց հետո հանկարծ մի օր նա անհետացավ, ոչ մի տեղ չէի կարողանում նրան գտնել:Ու մեկ շաբաթ անց զան-գահարեց,ասաց,որ պատրաստվում է ամուսնանալ ուրիշի հետ,և խնդրում է չխանգարել իրեն մեր երեխայի հա-մար ապահով ապագա կառուցելու գործում: Իմ բոլոր հորդորներին նա պատասխանեց.
«Իսկ դու ի՞նչ ես տալու մեր երեխային, դու հազիվ հացի փող ես վաստակում, իսկ այս տղամարդը նրան կապա-հովի ամեն ինչով ու երջանիկ կդարձնի»: Դրանից հետո ես նրանից, այլևս ոչ մի լուր չստացա: Թե ինչ ապրում-ներ ունեցա այդ տարիների ընթացքում, դա միայն աստված գիտի: Բայց կյանքը շարունակվում է, ու մի գեղեցիկ օր ես հանդիպեցի կնոջս: Մի որոշ ժամանակ հանդիպեցինք, որոշեցինք ընտանիք կազմել: Եվ ահա վեց ամիս է ինչ ապրում ենք ուրախ ու երջանիկ: Մի քանի օր առաջ անծանոթ համարից զանգ եկավ հեռախոսիս: Պարզվեց նախկին ընկերուհիս է:

-Բարև, Լևոն, ես եմ,- լսվեց նրա ձայնը,-ես Երևանում եմ, ցանկանում եմ հանդիպել, գիտեմ, որ ինձ տեսնել չես ուզում, բայց կարծում եմ դեմ չես լինի հանդիպել որդուդ հետ:
Շունչս կտրվեց, ես ծնված օրվանից չէի տեսել որդուս, սիրտս արագ խփեց:
-Ասա, որտե՞ղ և ե՞րբ:
Մենք պայմանավոր վեցինք, անկեղծ ասած նրան տես նել չէի ուզում, բայց որդո ւս ուզում էի գրկել վայրկյան ա-ռաջ:Գնացի պայմանավորված վայրը: Մտա սրճարան ու ուրախությունից քիչ մնաց գժվեի, տեսա որդուս: Բայց վախեցա նրան գրկել, չէ որ նա ինձ չէր ճանաչում:
-Բարև Ինգա, — ասացի , բայց հայ ացքս չէի կտրում որդուցս,-փոքրիկ արի ծանոթնանք, ես …
-Դու իմ պապան ես, ես գիտեմ, տեսել եմ քո նկարը,-ասաց նա:
Ես գրկեցի նրան, համբույրներով ծածկեցի նրա ողջ դեմքը, ու զգացի, որ նա էլ ինձ գրկեց ու գլուխը դրեց ուսիս:
-Չզարմանաս, — ասաց Ինգան, — բայց որդուդ քեզ եմ հան ձնում,-սրանից հետո նա քեզ մոտ է ապրելու: Ես ու ամուսինս մեկնում ենք Ավստրալիա, նա հրաժավում է երեխային վեր ցնել, ինձ առաջարկեց նրան թողնել ծնող-ներիս մոտ կամ մանկատուն հանձնել: Խնդրում եմ ինձ ոչինչ չասես, ես շատ ուշ հասկացա թե ինչ սխալ եմ գոր-ծել, ուզում էի, որ մեր երեխան հարուստ ու ապահովված լինի, բայց …
Ես որդուս ձեռքը բռնած գն ացի տուն: Մտած ում էի, ինչպես բացա տրեմ կնոջս, բացի այդ ես ու որդիս իրար գրեթե չէին ճանաչում: Մայրը ասաց, որ նրա իրերի մեջ նա գրություն կա, որտեղ ասվում էր, թե երեխան ինչ է սիրում ուտել,անել,ինչ նախասիրություններ ունի,պոլիկլինիկայի թղթերը:Երեկոյան աշխատանքից կինս վերա-դարձավ ու ես սպասում էի, որ տանը հիմա ռումբ կպայթի, չէ որ ես նրան խաբել էի, թաքցրել էի որդի ունենալու փաստը:
Երբ կինս ներս մտավ, Տիգրանը վազեց նրան ընդառաջ, վերցրեց ձեռքի տոպրակներն ու տարավ խոհանոց:
-Պարզվում է հյուր ունենք, և ո՞վ այս հրաշքը,-հարցրեց կինս:
-Նա հյուր չէ, նա իմ որդին է, — ասացի ես ուղիղ նայելով նրա աչքերի մեջ:
-Ի՞նչ, ինչ ասացի՞ր, դու կատ ակ ես անում, ինչո՞ւ ես այդ մասին ոչինչ չգիտեի և նոր եմ իմանում:
-Որովհետև վախե նում էի, որ կկորցնեմ քեզ, ես ինքս էլ այսօր եմ նրան տեսել:
Ու պատմեցի ողջ եղելությունը: Լուսինեն մի պահ լռեց ու ասաց.
-Սիրելիս, ես այդքան հիմար չեմ, որ անցյալում եղածի համար խանդեմ, բացի այդ, եթե այդ կինը քեզանից չհե-ռանար, դու այսօր իմ կողքին չէիր լինի, երեխան էլ ոչ մի բանում մեղավոր չէ — ու հետո ժպտալով ասաց, — մի մտածիր, ես նրա համար լավ մայր կլինեմ:
Շնորհակալ եմ տեր Աստված
