Ես չեմ ցանկանում մեծացնել և դաստիարակել ամուսնուս երեխային․ Նրանով թող սկեսուրս զբաղվի, չէ՞ որ նա իր ամենասիրելի թոռնիկն է․․․

Ես չեմ ցանկանում մեծացնել և դաստիարակել ամուսնուս երեխային․Նրանով թող սկեսուրս զբաղվի,չէ՞ որ նա իր ամենասիրելի թոռ-
նիկն է․․․Մենք՝ես Սաշան հանդիպեցինք երեք տարի առաջ:Ես դեռահասի պես սիրահարվեցի նրան: Նա ինձ առաջարկություն արեց
վեց ամիս անց: Եվ մենք ստեղծեցինք երջանիկ ընտանիք: Ես նրա առաջին ամուսնության և փոքր որդու մասին գիտեի ամենասկզ-
բից:

Ես հիանալի հասկացա, որ նա պետք է և պարտավոր է շփվել երեխայի հետ, օգնել` ֆիզիկապես և ֆինանսապես: Այո, ես ինքս էլ սի-
րում էի նրան:Մենք ընկերներ դարձանք:Օգնում էի ամուսնուս նվերների ընտրության հարցում,ծննդյան օրվա կազմակերպման հար-
ցում և այլն: Իրավիճակը փոխվեց, երբ մենք ունեցանք դուստր: Միայն դրանից հետո ես հասկացա, թե սկեսուրս ինչպիսի ճնշում է
գործադրում ամուսնուս վրա:

Նա նույնիսկ անձամբ սկսեց ցուցադրել իր մեծ սերը թոռնիկի նկատմամբ:Իսկ իմ աղջիկը երբեք ոչմի նվեր անգամ չի ստացել տատի-
կի կողմից: Անընդհատ պնդում էր, որ տղան առանց հայր է մեծանում, որ նա չունի լիարժեք ընտանիք և այլն:Անցան տարիներ, և ե-
րեխայի <<մայր>> կոչվածը թողեց որդուն տատիկի հետ, իսկ ինքը սկսեց կառուցել իր կյանքը: Տղան պետք է գնար դպրոց, երբ նրա
մայրը հղիացավ, և սկեսուրս վերջնականապես թոռանը տարավ իր տուն :

Նրանք մեր տան հաճախակի հյուրն են դարձել, և այս իրավի ճակն ինձ արդեն հոգնեցնում է։ Ես չեմ ցանկանում ուրիշի երեխային
մեծացնել: Եթե ​իր սեփական մայրը թքած ունի իր որդու վրա, ապա ես ի՞նչ պետք է անեմ դա:Թող իր տատիկը պահի, իր մոտ ավելի
լավ է ստացվում։Չգիտեմ, թե ինչպես կարելի է դուրս գալ այս իրավիճակից։Ես աղջկաս հետ միասին մղվել եմ երկրորդ պլան։ Ամուս-
նուս տեսնում եմ միայն երեկոյան, իսկ հյուրերը ոչ մի կերպ չեն ցանկանում գնալ իրենց տուն։

Իրավիճակը վճռական դարձավ այս ամառ, երբ մենք վերջապես կարողացանք արձակուրդ գնալ: Դստերս թողեցինք ծնողներիս մոտ
և գնացինք ծով երեք օրով: Եվ նույնիսկ այնտեղ սկեսուրս հիստերիա և սկանդալներ սարքեց,որ սիրելի թոռնիկը չէր խանգարի հան-
գստին: Ինչ կլինի իմ ընտանիքի հետ ես դեռ չգիտեմ։ Ամուսինս տեսնում է, որ ես ինձ շատ վատ եմ զգում այդ իրավիճակի պատճա-
ռով, բայց թե երբ կլուծի այս խնդիրը, դեռ պարզ չէ։ Ցավում եմ, բայց ես չեմ ցանկանում դաստիարակել ուրիշի երեխային։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика