Եղբայրս տարօրինակ մարդ է․ Մորս օգնելու փոխարեն առանց ամոթի նրանից վերցրել է այն գումարը, որը օրեր առաջ նրան ծննդյան օրն էինք նվիրել․․․Օրեր առաջ մորս ծննդյան տարեդարձն էր, լրանում էր նրա 50 տարեկանը : Երբ ամուսնուս հետ ո-րոշում էինք՝ ինչ ենք նվիրելու, որոշեցինք լավ ուրախացնել նրան:
Գնացինք մեր ընկերոջ տուրիստական գործակալություն, նա մեզ մի քանի լավ տարբերակ առաջարկեց: Արդյունքում որոշեցինք նվեր-քարտ գնել,որով մայրս կգա այստեղ և կվերցնի ցանկացած ուղևորություն:Մայրս ինձ ու եղբորս միայնակ է մեծացրել,հայրս մահացել է, երբ դեռ 2-3 տարեկան էինք: Մայրիկս ամբողջ կյանքում աշխատել է, որ մեզ ամեն ինչով ապահովի: Կարծում եմ, նա այժմ արժանի է հանգստի:

Եվ ահա նվիրում ենք մորս նվեր-քարտը, չեմ ցանկանում նշել արժեքը, բայց մեզ համար դա բավականին մեծ գումար էր: Իսկ եղ-բայրս ու կինը բերել էինք հնաոճ ջահ, որը, հավանաբար,իրենց նշանդրեքին նվեր էին ստացել: Բայց հիմա խոսքը դրա մասին չէ:
Մորս շատ դուր եկավ մեր նվերը,նա այնքան էր ուրախացել,քիչ էր մնում թռվռար ուրախությունից:Ամբողջ երեկո նա խորհրդակ-ցում էր մեզ հետ, թե ուր գնա, նույնիսկ պահարանի վերևի հատվածից հանեց իր հին ճամպրուկը:Իսկ հաջորդ օրը զանգեց մայ-րիկս. նա արտասվում էր: Փորձում էր պատմել՝ ինչ է տեղի ունեցել, ներողություն էր խնդրում:
Ինչպես պարզվեց, եղբայրս երեկոյան վթարի է ենթարկվել, սակայն ինքն է մեղավոր եղել, քանի որ ոչ սթափ վիճակում նստել էր ղեկին: Նա պայմանավորվել էր վթարված մեքենայի վարորդի հետ, որ գումար կվճարի, իսկ փոխարենը վերջինս ոչինչ չի հայտնի ոստիկանությանը:

Մայրս առավոտյան գնացել է գործակալություն և վերադարձրել քարտը, իսկ գումարն էլ տվել է եղբորս:Ես ու ամուսինս շոկի մեջ էինք: Զանգեցի եղբորս, ինչպես կարող էի աջակցեցի, ասացի, որ եթե օգնության կարիք լինի, թող դիմի մեզ:Բայց մի շաբաթ անց իմացա, որ եղբայրս իսկական ստոր և խաբեբա է. իրականում ոչ մի վթար չի եղել, նա ուղղակի գումարն իրեն է վերցրել:
Բնականաբար, մորս ոչինչ չասացի: Չեմ ուզում, որ այդ տարիքում նա հիասթափվի որդուց: Այժմ փորձում ենք հետ ստանալ մեր գումարը, բայց, կարծում եմ, դա անհնար կլինի:
