Դու ինձ համար երբեք էլ սիրելի կին չես եղել, ես քեզ ընդունել եմ որպես․․․օրեր առաջ ամուսինս այնպիսի բան ասեց, որ մինչև հիմա
շոկի մեջ եմ
Ամուսնացել ենք սիրելով, համենայն դեպս այդպես էի կարծում: Այդ ժամանակ արդեն հինգ տարի միասին էինք ապրում, որդիս երեք
տարեկան էր:Եթե անկեղծ՝ամուսինս երբեք առանձնապես ուշադիր չի եղել իմ նկատմամբ:Ինձ չի փայփալել,ծաղիկներ չի նվիրել, դե՛,
դա վերագրում էի նրա «խիստ» բնավորությանը:Որպես կին և տնային տնտեսուհի՝ ես կանոնավոր կերպով կատարում էի իմ դերը՝
արդուկում, լվանում, ամբողջ ընտանիքի համար ճաշ պատրաստում:
Իհա՛րկե, ես հոգնում էի, բայց ինչ անեի, կարծում էի, որ բոլորն էլ այդպես են ապրում, ումից եմ ես առավել:Ի զարմանս ինձ, ես սկսե-
ցի նկատել, որ ամուսինս կասկածելիորեն մեծ ուշադրություն էր դարձնում ամառանոցի մեր հարևանի կնոջը: Նրանք նույնպես երի-
տասարդ են, նրա կինը միշտ մանիկյուրով է, տարբեր սանրվածքներով, միշտ նորաձև է հագնվում, ոչ թե ինձ նման: Ես անընդհատ
կենցաղային գործերով էի զբաղված, որ անգամ թեյ խմելու ժամանակ չէի ունենում, այնքան հոգնած էի:

Ե՛վ աշխատանքի էի գնում, և՛ տանն ամեն ինչ անում, ինչպես «աշխատող ձի»: Իսկ նա իրենով էր զբաղված, ավելորդ անգամ երբեք
պարտեզ չի մտնում, ուտելու ոչինչ չի պատրաստում, բայց փոխարենը միշտ «տոնական է»: Ես նկատեցի, որ ամուսինս, երբ նրանց
հետ որևէ բան է պատահում կամ ինչ-որ խնդրանք, անմիջապես թռչում է նրան փրկելու. և՛ պոմպով ջուր է լցնում,և վառարանը վա-
ռում:
Նա սկսեց ավելի շատ ժամանակ անցկացնել նրանց ամառանոցում,քան մեր սեփականում տանը:Մի անգամ ես նրան ասացի այն ա-
մենը, ինչ ես մտածում էի, երբ, փոխարենն ինձ օգներ և կարտոֆիլը փխրեցներ, նա գնաց «փրկելու» հարևանի մանիկյուրը:Ասացի,
ինչ մտածում էի: Եվ նա պատասխանեց իմ դիտողո ւթյանը. «Իսկ ի՞նչ էիր ուզում: Որ քեզ ծաղիկ նե՞ր նվիրեմ իմ ամբողջ կյանքի ըն-
թացքում: Դու կին և մայր ես:Ուրեմն լվա՛, ճա՛շ պատրաստիր, իմացի՛ր տեղդ:Ինձ տանտիրուհի է պետք,ոչ թե մանիկյուրով տիկնիկ»:

Ես առարկեցի, իբր նրան ավելի հաճախ է օգնում: Ինչի համար ստացա պատասխանը. «Ինձ հանգիստ թող: Քո տեղը խոհանոցում
է: Դու չպիտի ասես, թե ում մոտ գնամ և ում մոտ՝ ոչ: Եթե որոշել ես ցուց տալ բնավորությունդ, ուրեմն գնա՛ այստեղից»:Այն, ինչ հե-
տո ես ապրեցի նրա խոսքերից, հնարավոր չէ նկարագրել… Բայց չէ՞ որ այդ ամբողջ տարիներին ես իրոք նրա համար միայն ծառա
եմ եղել, և ոչ թե սիրելի կին:
Ես հավաքեցի իմ քաջությունը և նույն օրը, վերցնելով իրերս, երե խայի հետ հեռացա նրանից: Հիմա ես ուրիշ կյանք ունեմ, աշխա-
տում եմ, արդեն անցել է երեք տարի:Նա չի տեսնվում իր որդու հետ, ապրուստավճար չի տալիս, կարծես մենք նրա կյանքում չկանք:
Բայց ես հավատում եմ, որ այդպես ավելի ճիշտ էր, իմ երեխային այդպիսի «հայրիկ» պետք չէ:
