Դեղատանս գիշերները հիմնականում ես եմ աշխատում․ Օրեր առաջ երեկոյան մի զույգ եկավ՝ կինը հղիության վերջին շրջա-նում․․․Դա իմ կյանքի լավագույն աշխատանքային օրն էր
Մի օր իմ դեղատուն ուշ ժամի եկավ երիտասարդ ամուսնական զույգ: Երկուսն էլ շատ հասարակ էին հագնված, բայց մաքուր և կոկիկ: Ակնհայտ էր, որ կինը պիտի շո ւտով ծննդաբերի: Նրանք ասացին, որ իրենց տամ ամենաէժան ցավա զրկող հաբերը և հարցրեցին, արդյոք այն կարելի է ընդունել հղիներին:
-Այո, կարելի է, — ասացի ես,- իսկ ձեր ինչի՞ն է պետք:

-Ես ուժեղ հազում եմ, դրա պատճառով մեջքիս ցավն ան տանելի է դառնում, և չեմ կարողանում քնել:
-Գիտեք, ինձ անհարմար եմ զգում, ուղղակի վերջերս եմ կորցրել աշխատանքս, մեր ընկերությունը փակվել է, և ավելի լավ դեղ մեզ չենք կարող թույլ տալ:
-Հասկանալի է,- պատասխանեցի ես,- գիտեք, պահեստում մի քանի բան կա, որ փաթեթավորումները վնասված են, և ես դրանք այլևս չեմ կարողանա վաճառել: Թույլ կտաք դրանք ձեզ նվիրել:
Ես նրանց 2 հատ հազի դեմ օշարակ տվեցի, 2 տուփ ցավազրկող, նաև մի մեծ տուփով մանկական տակդիր: Բնականաբար, ոչ մի բան էլ վնաս ված չէր, պարզապես ես չէի կարող նրանց ոչ մի կերպ չօգնել:Երբ տեսան, թե իրենց ինչ եմ տալիս, կինը սկսեց արտասվել, նրանք ինձ հարյուր անգամ շնորհակալություն հայտնեցին:

Ես հարցրեցի ամուսնուն, թե նա ինչ մասնագետ է,իսկ երբ իմացա, որ ծրագրավորող է,խոստացա օգնել, ասացի, որ հաջորդ օրը գա այստեղ: Առավոտյան զանգեցի համակ արգչային ընկերո ւթյան տնօրեն ընկ երոջս և խնդրեցի մի հոգու տեղա վորել աշխա-տան-քի:Իսկ 10 օր անց իմ դեղատուն եկավ երիտասարդ կինը՝ իր նորածին դստեր հետ և շատ տնական կարկանդակներ բերեց:
Դա իմ կյանքում լավագույն աշխատանքային օրն էր:
