Գիտեմ, որ ամուսինս սիրուհի ունի ու դավաճանում է ինձ, բայց շարունակում եմ հոգատար կին խաղալ․ Ահա, թե ինչու․․․

Գիտեմ, որ ամուսինս սիրուհի ունի ու դավաճանում է ինձ, բայց շարունակում եմ հոգատար կին խաղալ․ Ահա, թե ինչու․․․

Ամուսնացել եմ վաղ տարիքում։ Այնպես ստացվեց,որ սիրահարվել էի մինչև ականջներիս ծայրը։ Գիտեք, ինչպես է լինում հեքիա թում, երբ սպիտակ ձիով ասպետը գալիս է և տանում քեզ։ Արմենն անթերի ամուսին էր թվում, ես այնքան հպարտ էի, որ 19 տա րեկանում ունեմ ընտանիք, երեխա։Ալի նան՝ աղջիկս, մեծանում էր, սակ այն իմ ու ամուսնուս հարաբ երությունները ժամանակի ընթացքում դադարեցին լինել անթերի։

Ինձ կլանել էին փոքրիկի խնամքի հետ կապված հոգսերը։ Ես ու ամուսինս հաճախ վիճում էինք, թե ով պիտի գիշերն արթնանա և երեխայի հա մար կաթ պատրաստի կամ օրորի։ Հիմա եմ հասկանում, որ, հավանաբար, նա հենց այդ ժամանակ էր սկսել ինձ դավա ճանել։ Պետք էր սառը դատել, գնահատել ստեղծված իրավի ճակը, բայց ես շատ էի սիրում և դստերս, և ամուսնուս։

Երբ երկրորդ անգամ հղիացա, Արմենը շատ փոխվեց․ նա դարձել էր նուրբ և հոգատար։ Ես նույ նիսկ մի վարկյան չէի զղջում, որ 21 տարեկանում արդեն 2 երեխա ունեմ։ Ես երջանիկ մայրիկ էի, բայց ոչ երջանիկ կին։ Ծննդատնից ինձ տուն տարան ծնողներս, որոշել էի ամուսնուս անակ նկալ անել։ Դա կյանքիս ամենամեծ սխալն էր։Դստերս գրկած, ժպիտս դեմքիս մտա տուն, իսկ նա մեր սենյակում էր մի աղջկա հետ։ Արմենը նույնիսկ ներղություն չխնդրեց, միայն անամո թաբար ասաց․

—Իսկ դու ի՞նչ էիր ուզում։ Ես սովորական տղամարդ եմ։

Ամբողջ գիշեր արտասվեցի, բայց չկարողացա հե ռանալ։Ինձ համար շատ դժ վար էր երկու երեխա ների հետ։ Արմենը բոլորովին չէր օգնում, գումար քիչ էր տալիս, բացահայտ ասում էր, որ ինքն անձնական ծախսեր ունի։ Կյանքս վերածվել էր դժո խային իրա դարձություններից բաղկացած մի ամբող ջության․ միայն լացող երեխաներ և դավաճանող ամուսին։

Արմենը նույնիսկ չի փորձում կոծկել իր ստերը․արդեն կորցրել եմ հաշիվս,թե նա քանի սիրուհի ունի։ Ինքներդ դատեք, ու՞ր գնամ՝ երկու երեխաներիս հետ։ Ծնող ներս չեն կարող օգնել ինձ, ես էլ նույնիսկ բարձր ագույն կրթություն չունեմ։Շարուն ակում եմ լավ կին ձևանալ, նրան ժպիտով եմ դիմավորում, փորձում եմ չնկատել ամուսնուս վերնաշապիկներից զգացվող կանացի օծանելիքի հոտը։ Ամուսնուս գոհացնում է ստեղծ ված իրավիճակը, իսկ ահա ես․․․ Բայց չգի տեմ, թե որքան կշարունակվի սա և որքան կդի մանամ ես։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика