Գիշերը չէի կարողանում քնել․ Գնացի խոհանոց ջուր խմելու, հանկարծ նկատեցի, որ ինչ-որ մեկի աչքերը ինձ են նայում․․․

Գիշերը չէի կարողանում քնել․ Գնացի խոհանոց ջուր խմելու, հանկարծ նկատեցի, որ ինչ-որ մեկի աչքերը ինձ են նայում․․․Մի օր գիշերը չէի կարողանում քնել, ջուր էի ուզում: Մի կերպ ինձ ստիպեցի վեր կենալ, գնալ խոհանոց՝ առանց լույը վառելու, որ ոչ մե-կին չարթնացնեմ: Երբ անցնում էի հյուրասենյակով, ինձ թվաց, որ ինչ-որ մեկի աչքերը նայում են պատուհանի կողմից…

Աչքեր…Գիշերը…Հինգերորդ հարկի պատուհանից…Ներսովս սառը դող անցավ:Երեկոյան սարսափ ֆիլմ էի դիտել, կարծեցի, թե ուղեղս դեռ դրա ազդեցության տակ է: Տրորեցի աչքերս ու գնացի: Ջուրը խմելուց հետո չէի ուզում նորից հյուրասենյակով անց-նել: Զգույշ նայեցի, տեսա, որ ոչ մի աչք էլ չկա: Մտա ներս, երկու քայլ անցնելուց հետո նորից տեսա այդ աչքերը…

Լավ, մտածում եմ գոնե հասնեմ մինչև անկողինս, առավոտյան կհասկանամ այդ ինչ էր: Բայց չդիմացա. աչքերը մյուս պատուհա-նից նորից նայեցին: Մոտեցա պատուհանին. ինձ թվում էր, որ ես այդ աչքերն էլի եմ տեսել ինչ-որ տեղ:Հետաքրքրասիրությունս տանջեց ինձ:

Վարագույրը մի կողմ տարա, միաց րեցի հեռա խոսիս լույսը և տեսա, որ դա…բու էր: Սովո րական բու: Բու, որ ապրում էր մեր շենքի դիմացի բարդենու վրա:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика