Բերում թողնում են մեր մոտ ու գնում․․․Ախր որդիս ու կինը չեն հասկանում, որ գումար չտան, երեխաներին չենք կարող պահել
Ես ու կինս ապրում ենք գյուղում։ Այստեղ հողամաս ունենք, ինքներս ենք մշակում, ցանում ու հավաքում բերքը։ Տարիքի հետ գործը
դժվարանում է, սակայն մեզ դուր է գալիս։Միայն մի խնդիր կա։Որդիս ու հարսս հաճախ են բերում իրենց երկու երեխաներին ու թող-
նում մի քանի օր։ Ան ցյալ տարի գրեթե ամբողջ ամառ մեր տանն էին մնացել։
Որդուս մի քանի անգամ խնդրել եմ օգնել ֆինանսապես, բայց նա ասում է, որ առ անց այն էլ վատ պայման ներում են ապրում։Մենք
շատ ենք սիրում մեր թոռներին, հասկանում ենք,որ մեր երեխաները երիտասարդ են, պետք է աջակցել նրանց։Երբեմն որդուս հարց-
նում եմ, թե ինչպես են գործերը, իսկ պատասխանը միշտ նույնն է․

-Վարկեր, հիփոթեք ունեմ․․․ ինչպե՞ս պիտի լինեմ։
Մեր թոռների հանդեպ լցված ենք ջերմությամբ։ Փորձում ենք տալ այն ամենը, ինչ ունենք՝ սեր, հոգատարություն, դաստիրակություն։
Ուղղակի մի խնդիր կա․երկու երեխաներին երկար ժամանակ պահելու համար գումար է պետք,ինչի պակասը մեզ մոտ շատ է զգաց-
վում։
Վերջերս զանգել էր որդիս ու ասաց, որ ուզում է բերել երեխաներին ու օգոստոսին թողնել մեզ մոտ։ Չնայած, որ մեր հողամասում ա-
հագին բանջարեղեն ու միրգ է աճում,միևնույնն է, երեխաները միս են սիրում,քաղցրավենիք, պաղպաղակ։Ինչպե՞ս նրանց մերժենք։

Խոսակցությունը եղել է 1 շաբաթ առաջ։ Դրանից հետո ոչ հարսս է զան գել, ոչ տղաս։ Ինչպես հասկա նում եմ, երեխաներին չեն բե-
րելու։Տխրել ենք իհարկե, հատկապես, որ կարոտել էինք մեր թոռնիկներին։ Նրանց հետ շատ ուրախ է, իսկ մենք ամբողջ օրը ամու-
սիններով միայնակ ենք։ Բայց դե ինչ արած, այս դեպքում ոչինչ չենք կարող փոխել։
