Առանց հետ նայելու փախա նրանց տանից․․․Արդեն նախկին ընկերս տարել էր մոր հետ ծանոթացնելու

Առանց հետ նայելու փախա նրանց տանից․․․Արդեն նախկին ընկերս տարել էր մոր հետ ծանոթացնելու։Երբ գնացի ընկերոջս տուն՝
ապագա սկեսուրիս հետ ծանոթանալու, սարսափահար փախա ու հրաժարվեցի նրանց տուն հարս գնալ…Նախկին ընկերս՝ Անդրա-
նիկը, հաճախ էր պատմում մոր մասին։Նա միշտ ջերմությամբ և սիրով էր արտահայտվում, երբ խոսքը մոր մասին էր գնում։ Սակայն
ընկերս նաև զգուշացրել էր, որ մայրը իր ուզածն է միշտ անում, ուժեղ բնավորության տեր անձնավորություն է։

Ընկերոջս և քրոջը մայրը միայնակ է մեծացրել, քանի որ անհաջող ամուսնություն է ունեցել ու ամուսնալուծվել, երբ երեխաները դեռ
փոքր էին։Ավելի ուշ իմացա, որ Անդրանիկի մայրը հաշվապահ է, աշխատում է 10 ընկերությունների հետ։ Նա մեր քաղաքում հարգ-
ված մարդ է։

Չզարմացա, երբ իմացա, որ երեխաների և թոռների համար տուն-մեքենա, ամեն ինչ այդ կինն է գնում, ինչն էլ նրան անսահման իշ-
խելու հնարավորություն է տալիս։ Անդրանիկը մի օր պատահաբար ասաց, որ մայրը նրանց վախեցնում է՝ ժառանգությունից զրկե-
լով սպառնալով, եթե նրանք չեն անում մոր ասածով։Տիկին Աննայի բնավորությունը մի քիչ մեղմացել էր այն բանից հետո, երբ նա ա-
ղանդավոր էր դարձել։

Նրան հաջողվել էր իր խումբ տանել նաև դստերն ու նրա ընտանիքին։ Անդրանիկը դեռ դիմադրում էր և չէր ծանոթանում մոր գտած
աղանդավոր աղջիկների հետ։Անդրանիկն ինձ երկար ժամանակ թաքցնում էր մորից,սակայն այդ օրը եկավ։Երբ մենք հասանք ընկե-
րոջս մոր տուն, բոլոր բարեկամներն ու նրանց հավատացյալ ծանոթներն արդեն եկել էին ողջ կազմով։ Հյուրասենյակում մեծ սեղանի
շուրջ նստած էին տասնյակ անծանոթ մարդիկ։

Ես ինձ անհարմար էի զգում, չնայած նրան, որ մայրն ամեն կերպ փոր ձում էր ցույց տալ, իբր լավ է տրամա դրված իմ հանդեպ։ Ես
ակնհայտ տեսնում էի, որ նա հանուն որդու է ձևացնում, իրականում, այդ կինը բացահայտ ստում էր։Սեղանի մոտ ոչ ոք չէր խոսում
հավատքի մասին, սակայն պարբերաբար ինչ-որ մեկը ակնարկում էր, որ ես իրենցից մեկը չեմ, օտար եմ։

Տիկին Աննան պատրաստվել էր մեր գնալուն․ նա ինձ մի տուփ նվիրեց և խնդրեց բացել իր ներկայությամբ։ Մեջը կար կոսմետիկա,
օծանելիք ու երևի 10 հատ աղանդավորական բրոշյուրներ ու գրքեր։ Բացի այդ, բոլորի ներկայ ությամբ նա հայտնեց, որ իմ մտքով
հանկարծ չանցնցի, որ ես կարող եմ չմիանալ իրենց խմբին, եթե ամուսնանամ իր որդու հետ։ Ասաց, որ մենք պիտի առնվազն 4 երե-
խա ունենանք, ու իրենք բոլորը դառնալու են աղանդավորական։

Չեմ կարող բացատրել, թե այդ պահին ինչ զգացի։ Բայց ինձ ամենից շատ բարկացրեց այն, որ ամբողջ ընթացքում Անդրանիկն իրե-
նից գոհ ժպտում էր։«Ընտանեկան ընթրիքից» հետո ես շտապեցի տուն, Անդրանիկին հաղորդագրություն ուղարկեցի, որ նրան այլ-
ևս տեսնել չեմ ուզում, խնդրեցի էլ չանհանգստացնել ու ամենուր սև ցուցակ գցեցի։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика