Աշխատանքից հետո երեկոյան ժամերին տաքսի եմ վարում․ Երեկ մի պատվեր ընդունեցի հայտնի սուպերմարկետի մոտից․․․

Աշխատանքից հետո երեկոյան ժամերին տաքսի եմ վարում․ Երեկ մի պատվեր ընդունեցի հայտնի սուպերմարկետի մոտից․․․

Երեկ արդեն ուշ էր, որոշել էի վերջին պատ վերն էլ ընդունել, կատարել ու տուն գնալ։ Սուպեր մարկետից պատ վեր ստացա։ Եթե անունն ասեմ, բոլորն էլ կիմանան տեղը։Տեղ հա սա, սպասում եմ։ Սուպերմար կետից դուրս է գալիս ամուսնական զույգ, մոտ 35-40 տարեկան էին։ Մեր շփումը սկսվեց տիկնոջ հետևյալ խոսքերից․

—Ինչի՞ համար ես պիտի ձեզ մի քա նի րոպե փնտրեմ։

—Բայց ի՞նչ կա փնտրելու։ Մեքենայի համարը, գույնը, կայան ված տեղը ձեզ մոտ երևում է։ Դրանցով էլ կողմորոշվեք։ Ի վերջո, զանգեք նշված համարով ու վարորդից ճշտեք տեղը։

—Դուք տաքսի եք, ձեր մեքենայի վրա պիտի հա տուկ նշաններ լինեն, իսկ եթե չկան, բարի եղեք դուրս գալ մեքենայից ու դիմա-վորել ուղևորներին։

Անկեղծ ասած, ուզում էի նրանց իջեցնել մեքե նայից՝ առանց պատ վերը սկսելու, բայց այն փաստը, որ իմ տան մոտա կայքում է իրենց նշանակման վայրը, ստիպեց խորը շունչ քաշել և լռել։ Ուշադրություն դարձրեցի, որ սուպեր մարկետի մոտ սովորականից քիչ մարդ կար, ինձ չնկատելու համար պետք էր առնվազն փակ աչքերով քայլել։

Ճանապարհին ռադիո էր միացրած, ձանձրացնող երաժշ տություն էր։ Քունս տարավ ու անջատեցի ռադիոն, ու հենց այդ պահին իմ հաճելի զրուցակից տիկինը բարկացավ․

—Ես չէի խնդրել անջատել։ Մի բան միացրեք։

Ես արդեն մտովի անիծում էի նրանց։ Այդ կինը անդադար քթի տակ խոսում էր, մի քանի բառ հասկացա, ասում էր՝ անդաստիա-րակներ, տգետ ներ և նմանատ իպ այլ բաներ։Ինչպես պարզ վեց, դա դեռ սկզիբն էր։ Երբ հասանք տեղ, հնչեցրի գումարը․

-1700 դրամ։

Հետո սկսվեց երկխոս ություն․

—Այսինքն 1700։ Երևի ձեզ մոտ չերևաց, բայց մենք մի քանի օր առաջ նստել էինք ձեր տաքսիներից մեկը, վարորդը 500 դրամ մանր չուներ, ասաց, որ հաջորդ անգամ մեզ այդքան զեղչ կանեն։ Հիմա պիտի 500 դրամ պակաս տանք։

—Տիկին, նման բան չկա։ Վարորդը խաբել է ձեզ։ Ես չգիտ եմ էլ, ում մասին է խոսքը և ինչ մեքենա եք նստել։

—Ինձ հետաք րքիր չէ, 1000 դրամը վերցրեք, 500 պակաս՝ մեր զեղչը, 200-ն էլ՝ մեզ սպասեցնելու համար։

Նա դիմացի նստարանին գցեց 1000 դրամանոց, և նրանք իջան մեքե նայից։ Ես էլ իջա, բայց նրանք այնքան արագ վա զեցին, որ էլ իմաստ չկար գնալու նրանց հետևից։Ուրեմն, հարգելի ոչ ադեկվատ ընտանիք, եթե կարդում եք սա, իմացեք, որ ձեր տոպրակը մոռացել եք մեքենայիս մեջ․ 14 670 դրամի առևտուրը մեր տանն էլ պետք կգա, բայց մի խնդ րանք, էլ էտ պանի րից չվերցնեք, շատ վատն էր։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика