Այլևս չեմ ուզում ապրել ամուսնացած երեխաներիս հետ․․․Կարող եք քննադատել ինձ,բայց ես համոզված եմ,որ ճիշտ որոշում եմ կա-
յացրել։Արդեն մի քանի տարի առաջ ինքս ինձ համար որոշել եմ, որ չեմ ուզում ապրել ամուսնացած երեխաներիս հետ, և համարում
եմ, որ մեծահասակ երեխաները, առհասարակ, պիտի առանձին ապրեն:Մի անգամից նշեմ, որ խոսքս չի վերաբեվում այն դեպքերին,
երբ այլ տարբերակ չկա:
Օրինակ, 2 տարի առաջ իրավիճակ ստեղծվեց,երբ աղջիկս ընտանիքի հետ մնաց դրսում, բնականաբար,նրանք որոշ ժամանակ ապ-
րեցին իմ տանը, բայց հեռացան անմիջապես այն ժամանակ, երբ հնարավորություն ստեղծվեց:Ես սիրում եմ երեխաներիս և թոռնե-
րիս, բայց նախընտրում եմ առանձին ապրել: Ահա թե ինչու.Ես ունեմ իմ գրաֆիկը՝ շուտ ժամի եմ պառկում քնելու և առավոտյան 4-
ին արթնանում եմ, բարձր ձայնով հեռուստացույց եմ դիտում:

Երբ բոլորը միասին են ապրում, պետք է ամեն հարցում հարմարվել մյուսների հետ:Սնունդի հարցում տարբեր նախասիրություննե-
րը: Կարելի է բոլորի համար առանձին պատրաստել, բայց այդ ժամանակ մթերք գնելն ու մի քանի տեսակի ուտեստ պատրաստելը
ժամանակի հետ անտանելի է դառնում:Տարբեր մոտեցումներ կենցաղին հարցերին և առհասարակ կյանքին: Ես արդեն մեծ եմ, չեմ
սիրում աղմկոտ հավաքույթներ և տոներ:
Բայց չէ որ երեխաներս դեռ ունեն դրա կարիքը, այնպես որ ավելի լավ է բավարարվենք միմյանց տուն գնալով:Բացի այս ամենից ան-
խուսափելի են վեճերը՝ ծնողների և երեխաների միջև: Պարզապես չեն կարող լիովին համերաշխ լինել երկու տարբեր սերունդների
ներկայացուցիչները: Ես չեմ հոգնեցնում նրանց իմ խորհուրդներով, նրանք էլ ինձանից չեն նեղանում:
Իսկ դուք կիսու՞մ եք իմ տեսակետը:
