Ամուսնուս հետ նոր վերանո րոգված բնակարան գնեցինք․ Ամեն ինչ մեր սրտով էր, միայն մի թերություն ուներ և դա վերացնել հնարավոր չէր․․․
Սկեսուրը նրան շատ էր նյարդայնացնում, սակայն հարսն իր երկ րորդ մոր հետ չէր վիճում: Ինչպես կարելի է լեզու չգտնել բարե-սիրտ կնոջ հետ, ով ամեն ինչի պատ րաստ է հանուն որդու և «դստեր»:Երբ Գոռն ու Անահիտը որոշեցին ամուսնանալ, սկեսուրը նրան գրկաբաց ընդունեց: Անահիտը նույնիսկ զարմացած էր նման վերաբերմունքից:

—Դու շատ գեղեցիկ ես, շատ հաճելի է քեզ հետ ծանոթանալ: Իսկ դու կարողանու՞մ ես սպաս պատրաստել, իսկ թխ-վածք, իսկ լվացք անել գիտե՞ս: Մի անհանգստացիր, ես քեզ ամեն ինչ կսովորեցնեմ: Ամբողջ կյանքում երազել եմ աղ-ջիկ ունենալու մասին:
ԱՆահիտը նույնիսկ չգիտեր, թե ինչ պատասխանել: Նա արդեն 28 տարեկան էր, պատրաստել էլ գիտեր, լվացք անել էլ: Կեղտից և սովից ինքն ու ամուսինը հաստատ չէին մահանա:Շուտով երիտա սարդներն ամո ւսնացան և որոշեցին բնակարան գնել: Եր-կար ժամանակ չէին կարողանում հարմար բնակարան գտնել, իսկ երբ սկեսուրի հարևա նությամբ անսպասելի վաճառքի հանե-ցին վերանորոգված և մատչելի բնակարան, նրանք առանց երկար մտածելու գնեցին այն:
3 ամիս անց Անահիտը հղիացավ: Սկեսուրը նրան հանգիստ չէր տալիս, նա ամբողջ օրը գնում էր նրանց տուն:Անահիտը սկեսու-րից փախնելու համար աշխատանքի էր գնում: Իսկ այդ ընթացքում կինը նրանց տունն իր ճաշակով կարգի էր բերում:Սկեսուրը երեսով չէր տալիս իր արած գործերը, սակայն ամեն ինչ այնպես էր անում,ինչպես իրեն էր հարմար: Անահիտը սկսել էր իր սեփա-կան տան մեջ իրեն հյուր զգալ:Ամուսինը սկսզբում մխիթարում էր նրան, իսկ հետո բարկանում.

—Դե ինչ ես այդքան բողոքում, ընկերուհիներդ մեջտեղից կիսվում են, որ երեխայի հետ հասցնեն տան գործերը, աշխատեն, իսկ դու նման օգնական ունես:
Սակայն շուտով փրկությունն ինքն իրեն եկավ: Փչացավ Գոռի սմարթֆոնը, ինքն իր համար նորը գնեց, իսկ հինը վերանորոգեց և տվեց մորը: Անահիտն էլ հեռախոսի մեջ մի քանի հետաքրքիր հավելված ներբեռնեց: Եվ այդ օրվանից սկեսուրն առավոտից երե-կո զբաղված էր հեռախոսով, նույնիսկ երեխաների տուն գնալու ժամանակ չուներ:Այժմ Անահիտը մտածում է Ամանորին սկեսու-րին համակարգիչ նվիրելու մասին…
