Ամուսնուս հետ հարաբերությունները սառեցին, որոշեցինք բաժանվել, բայց․․․Սկեսուրս թույլ չի տալիս բաժանվել, նա նույնիսկ սպառնում է ինձ․․․Նման վերաբերմունքի ես արժանի չեմ

Ամուսնուս հետ հարաբերությունները սառեցին, որոշեցինք բաժանվել, բայց․ Սկեսուրս թույլ չի տալիս բաժանվել, նա նույնիսկ սպառնում է ինձ․․․Ես ծնվել եմ փոքր քաղաքում: Դեռ մանուկ հասակում հասկանում էի, որ ուզում եմ փոխել կյանքս ու տեղա-փոխվել Երևան: Այդ պատճառով էլ մեծ ուշադրություն էի դարձնում ուսմանս: Կարողացա կարմիր ատեստատով ավարտել դպ-րոցը ու ընդունվել մայրաքաղաքի լավագույն համալսարաններից մեկը:

Ուսանողության տարիներին ծանոթացա մի երիտասարդի հետ: Շատ ռոմանտիկ էր… Ամեն օր դիմավորում էր դասերից հետո, գնում էինք զբոսնելու: Որոշ ժամանակ անց հասկացանք, որ առանց իրար չենք կարող: Մի քանի ամսից ծանոթացանք միմյանց ծնողների հետ:

Նշեմ, որ ընտրյալս բավականին ապահովված ու ազդեցիկ ընտանիքից է, նրանք ունեն ընտանեկան բիզնես, որը մեծ եկամուտ է բերում:Ծնողների հետ հանդիպումից հետո իմացա, որ շատ եմ դուր եկել ապագա սկեսուրիս: Նա սկսեց ինձ հաճախ իրենց տուն հրավիրել, սուրճ էինք խմում, զրուցում: Նրա հետ շատ հաճելի ու հետաքրքիր էր ժամանակ անցկացնելը:

Կես տարի անց ամուս նացանք, ու ամուսնուս ծնողները մեր հարսանիքին 3-սեն յականոց տուն նվիրեցին: Հետո սկե սուրս ինձ օգնեց աշխատանքի տեղավորվել: Նա ուղղակի զանգեց ընկերուհուն ու խնդրեց ինձ գործի վերցնել: Ես ի սրտե շնորհակալ էի սկեսուրիս: Եթե նա չօգներ, դժվար թե կոնկրետ իմ մասնա գիտությամբ ու այն էլ այդքան բարձր վարձատրվող աշխատանք կա-րողանայի գտնել:

1 տարի անց որդի ունեցանք, ում ամուսնուս ծնողներն ուղղակի պաշտում են: Բայց երբ լրացավ որդուս 3-4 տարեկանը, իմ ու ա-մուսնուս հարաբերությունները սկսեցին սառել: 3 ամիս առաջ էլ նա ասաց, որ ուրիշ աղջկա է սիրում ու ուզում է բաժանվել: Իմ մտքով իսկապես չէր անցնում, որ նրա կյանքում ուրիշ աղջիկ կա, ուղղակի թվում էր, թե հոգնել ենք իրարից:Պատասխանեցի, որ չեմ փորձի պահել կողքիս ու համաձայն եմ ամուսնալուծության:

Բայց մի քանի օր առաջ եկավ սկեսուրս ու հայտնեց, որ դեմ է մեր ամուսնալուծությանը:Ես անկեղծ պատասխանեցի, որ մեր հա-րաբերություններն արդեն սպառվել են,ու մենք էլ ոչինչ չենք զգում միմյանց հանդեպ:Նա գնահատեց իմ անկեղծությունը, սակայն ասաց,որ եթե չկարգավորեմ հարաբերություններս ամուսնուս հետ,նրան ընտանիք հետ չբերեմ,լուրջ խնդիրներ կունենամ, առա-ջին հերթին կկորցնեմ աշխատանքս,ուրիշ նորմալ տեղ չեմ կարողանա գործ գտնել,կմնամ առանց տան ու գուցե նաև երեխայի…

Սկեսուրիցս նման բան չէի սպասում: Հիմա գիտակցում եմ, որ պիտի ամեն կերպ ջանամ վերադարձնել ամուսնուս սերը, այլա-պես լավ օրի չեմ լինի:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика