Ամուսնուս եղբայրը վիրավորել է ոչ միայն ինձ, այլ իմ նորածին երեխային․․․Ես չեմ զղջում այն բանի համար, ինչ արել եմ

Ամուսնուս եղբայրը վիրավորել է ոչ միայն ինձ, այլ իմ նորածին երեխային․․․Ես չեմ զղջում այն բանի համար, ինչ արել եմ։Երեխաս
ծնվել է կեսարյան հատման միջոցով։ Երբ հիվանդանոցից դուրս գրվեցի, բնականաբար, որովայնի շրջանում ցավեր ունեի։ Հիվան-
դանոցից դուրս գրվելուց հետո տանը մեզ էր սպասում ամուսնուս կրտսեր՝ 19-ամյա եղբայրը, որը երբեք ինձ դուր չի եկել։

Տան կրտսեր զավակը լինելով՝ ծնողներից միշտ ստացել է այն, ինչ ցանկացել է։Գիշերը երեխան անհանգիստ էր։ Փոքրիկս անդադար
լաց էր լինում։ Առավոտյան միայն նա քնեց։ Ես ևս մտադիր էի նույնն անել, ննջասենյակ եկավ ամուսնուս եղբայրը և պահանջեց, որ
նախաճաշ պատրաստեմ։ Ես բացատրեցի, որ դժվարանում եմ քայլել, իսկ նա արդեն մեծ տղա է։

Այնուամենայնիվ, շիլա պատրաստեցի։ Նրա բարձրացրած աղմուկից դուստրս արթնացավ։Կես ժամ անց նա սուրճ պահանջեց։ Ես
չդիմացա և խնդրեցի դուրս գալ սենյակից։ Հանկարծ ինձ զանգահարում է սկեսուրս և ասում, որ իր «փոքրիկին» ըստ արժանվույն
վերաբերվեմ։ Ես անջատեցի հեռախոսը և շարունակեցի քնել։

Մեկ ժամ անց վեր կացա անկողնուցս, որովայնս սարսափելի ցավում էր։ Լսեցի՝ երիտասարդը հեռախոսով է խոսում՝ վիրավորելով
ինձ և երեխայիս։Համբերությանս բաժալը լցվեց։ Ես հավաքեցի նրա իրերը և հյուրանոց ուղարկեցի։Երեկոյան լսեցի ամուսնուս կըշ-
տամբանքները։Ամբողջ գիշեր տուն չգալուց հետո առավոտյան նա ասաց,որ եղբորը՝ մոր մոտէ ուղարկել։Այժմ իմ փոքրիկը հանգիստ
է քնում և գրեթե չի արթնանում։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика