Ամուսինս նախ ստիպեց ինձ դուրս գալ աշխատանքից, իսկ մի քանի տարի անց նա մի այնպիսի բան ասաց, որը քանդեց մեր ընտանիքը․․․

Ամուսինս նախ ստիպեց ինձ դուրս գալ աշխատանքից, իսկ մի քանի տարի անց նա մի այնպիսի բան ասաց, որը քանդեց մեր ընտա-
նիքը։Ես սովորական, աշխատող և ոչ այնքան հարուստ ընտանիքից եմ,ծնողներս չունեն բարձրագույն կրթություն:Այդ իսկ պատճա-
ռով ես միշտ ցանկացել եմ ավելին ձեռք բերել, որպեսզի նրանք հպարտանան ինձով:Մի խոսքով,պատանեկությունից ես հավակնոտ,
վճռական էի և գիտեի, թե ինչպես պետք է հասնեմ իմ նպատակներին:

Հայրս մինչև վերջ էլ չէր հավատում, որ ես ինքս կկարողանամ համալսարան ընդունվել, մայրս էլ առանձնապես չէր աջակցում ինձ:
Բայց ես կարողացա: Ընդունվեցի տնտեսագիտության ֆակուլտետ: Ես Ռոբերտին հանդիպեցի, երբ ավարտեցի համալսարանը: Նա
աշխատում էր որպես մեխանիկ` այն սերվիզում որտեղ ես և ընկերս տարել էինք նրա մեքենան:Երիտասարդ,գեղեցիկ, հումորի զգա-
ցումով, ինչ֊ որ բան ասես բորբոքվեց մեր մեջ: Նա միանգամից գտավ հեռախոսիս համարը և մենք սկսեցինք հանդիպել։

Նա ասում էր ինձ, որ մայրը նրան միայնակ է մեծացրել, ուստի որևէ բարձրագույն կրթության մասին խոսք անգամ չէր կարող լինել:
Նա սկսել էր աշխատել վաղ տարիքից, որպեսզի օգնի մորը և ապահովի ինքն իրեն: Իսկ այս աշխատանքով նա լավ գումար էր վաս-
տակում: Մենք երկար ժամանակ հանդիպեցինք: Ես Ռոբերտին ասում էի, որ չեմ շտապում ամուսնանալ, ցանկանում եմ կարիերա
ստեղծել, և ձեռք բերել սեփական տուն:

Մենք սիրում էինք միմյանց: Ես նրա մեջ տեսա այդ իսկական տղամարդուն` հուսալի, աշխատասեր, հոգատար, բարի սրտով: Նա ու-
շադիր էր իմ նկատմամբ, կազմակե րպում էի ռոմանտիկ ընթրիքներ, անակնկալներ, նվերներ` թեև էժան, բայց շատ սիրուն: Մենք
հաճախ էինք զբոսնում: Այս ընդացքում ես ավարտեցի համալսարանը և ընդունվեցի աշխատանքի։Երբ ես սկսեցի բավականին լավ
գումար աշխատել, մենք որոշեցինք բնակարան վարձել և ապրել միասին։

Մեկ տարի երջանիկ ապրելուց հետո ես մտածեցի, որ նա իմ կյանոքի ընկերն է, և երբ նա ինձ ամուսնության առաջարկ արեց ես ա-
ռանց մտածելու համաձայնեցի։ Մենք ամուսնացանք,արդեն երկուսս էլ բավականին բարձր աշխատավարձ էինք ստանում, և որոշե-
ցինք վերցնել հիպոտեքային վարկ։ Ռոբերտը պլանավորել էր բացել իր սեփական ավտոսերվիզը, բայց դրա համար նույնպես շատ
գումար էր պետք։

Հիպոտեքային վարկը վերցրեցինք, նա իր գործի համար վերցրեց առանձին վարկ։ Ամեն ինչ շատ լավ էր և այդ ժամանակ նա սկսեց
խոսել երեխայի մասին` ասելով, որ պահը հասել է և, որ միայն նրա աշխատավարձով էլ ամեն ինչ կհասցնենք։Ես շատ էի վախենում
աշխատանքս կորցնելու համար, քանի որ ընդունվելու ժամանակ տնօրենս զգուշացրել էր, որ իրեն ֆիզարձակուրդ գնացող աշխա-
տակիցներ պետք չեն։

Ես հղիացա և մենք ունեցանք աղջիկ, և երբ նա դարձավ 2 տարե կան, ես ուզում էի նորից ընդունվել աշխա տանքի, բայց Ռոբերտը
թույլ չտվեց և որոշ ժամանա անց ես հղիացա երկրորդ անգամ և դարձավ այնպես,որ արդեն 5 տարիէ ֆիզարձակուրդի մեջ եմ։ Բայց
ստացվեց այնպես, որ Ռոբերտի բիզնեսը սնանկացավ, մենք դեռ ունեինք մի քանի վարկեր և այդ վիճակից նա սկսեց շատ խմել։

Ես մտածում էի, որ նա կհավաքի իրեն և կսկսի մտածել առաջ շարժվելու մասին։ Նա շարունակում էր խմել, գումարն արդեն ոչնչի
չէր հերիքում,և ամեն խոսքից նա բղավում էր ինձ կամ երեխաներ վրա։Ես չգիտեի,թե ինչ անեմ,որպեսզի կարողանանք ապրել, բայց
ամենացավալին այն էր,որ իմ սիրելի ամուսինը հարբեցող էր դարձել և չէր ցանկանում դա ընդունել։ Մեր վերջին խոսակցության ժա-
մանակ նա ինձ ասաց,

֊ Դու արդեն մեծ աղջիկ ես, գնա և աշխատիր, հերիք է արդեն նստես իմ վզին։

Այդ ժամանակ ես հասկացա, որ դա արդեն վերջն էր,քանի որ նա չէր ընդո ւնում այն, որ ինքն է ինձ ստիպել ունե նալ երեխ աներ և
դուրս գալ իմ սիրելի աշխատանքից։ Մենք բաժանվեցինք, նա դեռ շարունա կում է խմել և ունի վատ տեսք, երեխաները խոսում են
նրա հետ և երբեմն հանդիպում, ես նրանց չեմ արգելում։Ես կարողացա զրոյից սկսել ամեն ինչ և այժմ ունեմ բարձր պաշտոն։ Ինչ եմ
ցանկանու ասել Ձեզ այս պատմությունով, այն, որ պետք չէ ամբողջու թյամբ վստահել տղամարդուն, որքան էլ որ հուսալի լինի նա։
Պետք չէ մոռանալ Ձեր նպատակների և երազանքների մասին հանուն տղամարդու։ Ես այլևս նույն սխալը չեմ կրկնի և դուրս չեմ գա
իմ սիրելի աշխատանքից, որքան էլ ոսկի սարեր խոստանան։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика