Ամուսինս կորցրել է ամեն ինչ՝ բիզնես,ավտոմեքենա,ու հիմա չի ուզում աշխատել․․Չգիտեմ, ինչ ինչպես նրան համոզեմ սկսել սկզբից
Ես այնպիսի ջերմությամբ եմ հիշում ամուսնուս հետ մեր ծանոթությունը:Նրա հետ հանգիստ ու զվարճալի էր. նա իրեն թույլ չէր տա-
լիս ոչ ավելորդ հայտարարություններ, ոչ էլ գործողություններ անել:Ամեն օր ծաղիկներ էր նվիրում, շատ էր պատմում իր և իր ընտա-
նիքի մասին: Ես մանկավարժական համալսարանի առաջին կուրսի ուսանող էի:
Նա ինձնից հինգ տարով մեծ էր և արդեն աշխա տում էր գործա րանում՝ որպես թիմի ղեկավար: Երկու տարի հան դիպելուց հետո
մենք ամուսնացանք:Սկսեցինք ապրել իր ծնողների նվիրած տանը:Երկուսս էլ աշխատում էինք, կյանքի ծրագրեր կազմում, մտածում
համալրման մասին:Մի խոսքով, այնպես, ինչպես բոլորը՝ պլաններ, երազանքներ, ցանկություններ:

Երբ ծնվեց մեր առաջին որդին, ամուսինս որոշեց հեռանալ աշխատանքից և փորձեց ստեղծել իր բիզնեսը: Նախնական կապիտալը
պարտքով վերցրեց իր ծնողներից, նրանք հենց այդ ժամանակ վաճառել էին իրենց ամառանոցը: Տարօրինակ է, բիզնեսում ամեն ինչ
լավ էր. դա լվացքատուն էր, ամուսինս առաջին 2 տարում վճարեց իր պարտքերը:Մեր կյանքը հագեցած է, մենք հաճախ էինք գնում
հանգստանալու, լավ էինք հագնվում, 2 մեքենա էինք գնել և լավ ամառանոց, ես չէի աշխատել, ավելի ուշ երկրորդ երեխան ունեցա:
Այսպես անցավ հինգ տարի, բայց աստիճանաբար բիզնեսի վերջը եկավ: Մրցակիցները ճնշում էին: Սկզբում ամուսինս փորձում էր
լողալ ջրի վրա, բայց դա նրան չէր հաջողվում, այնուհետև ինձ համոզեց վաճառել մեր ամառանոցը՝ խոստանալով, որ դա ժամանա-
կավոր է: Չօգնեց: Այդ տարի ամռանը առաջին անգամ մենք հանգստի չգնացինք:

Լվացքատունը փրկել չհաջողվեց: Այնուհետև սկսեց աշխատել մեքենայի սպասարկման սրահում, բայց նա ոչ մի կերպ չկարողացավ
ոտքի կանգնել: Վաճառեցինք իմ մեքենան: Այնուհետև ամո ւսինս համոզեց ինձ վաճառել մեր բնակարանը, տեղափոխվել (իհա՛րկե,
ժամանակավոր) վարձով բնակարան: Նա երդվեց, որ դա երկար ժամանակով չի լինի, և որ ինքը լավ գաղափարներ ունի:Ինչ-որ պա-
հի ես նահանջեցի և համաձայնվեցի, հավատացի նրան: Մենք վաճառեցինք բնակարանը, բայց դա չօգնեց, փողերը թռան աղետալի
տեմպերով: Իհա՛րկե, ընտելանալով «լավ կյանքին», ցավալի և վիրավորական էր հրաժարվել սովորույթներից, ցավալի էր նայել երե-
խաներին, ովքեր ստիպված էին իրենց ցանկությունների դիմաց միշտ լսել «ոչ»:
Անկեղծ ասած, նույնիսկ փողոցում, երբ տեսնում էի ընկերներիս, իբր կա՛մ փողոցն էի անց նում, կա՛մ ձևացնում, թե իբր չեմ ճանա-
չում. այնպես էի ես ամաչում: Երեխաները հարցնում էին իրենց հորը, թե երբ ամեն ինչ կհարթվի, բայց նա կարծես հուսահատվում և
անտարբեր պատասխանում էր՝ «չգիտեմ»:
Տվյալ պահին նա ամբողջ օրը պառկում է թախտին և «մտածում», թե ինչպես վերադարձնի անցյալը: Ես խնդրում եմ, որ գոնե ինչ-որ
տեղ աշխատանքի անցնի,բայց նա պատասխանում է,որ «միշտ ժամանակ կունենա աշխատելու իր հորեղբոր մոտ»,իսկ այդ ընթաց-
քում մտածում է, թե ինչպես նորից բիզնես հիմնի: Երկու կողմերի ծնողները նույնպես փորձում էին խելքի բերել նրան, բայց ապար-
դյուն. «Ես ինքս ամեն ինչ գիտեմ, մի՛ խառնվեք» :

Ահա նրա պատասխանը:Ես՝ որպես ուսուցիչ, աշխատանքի ընդունվեցի դպրոցում, բայց չեմ կարող հասցնել հոգալ երկու երեխանե-
րիս և <<բիզնեսմեն>> ամուսնուս կարիքները: Նրան խելքի բերել չի հաջողվում: Երբեմն մեր խոսակցությունները վերածվում են վե-
ճերի, նա ինձ մեղադրում էր, որ իր հետ ապրել եմ փողի պատ ճառով, և այժմ, այս ծանր ժաման ակահատվածում, նրան չեմ սատա-
րում և «սղոցում եմ նրա ուղեղը»:
Իհա՛րկե, դա այդպես չէ:
Խորհուրդ տվեք, թե ինչ կարելի է անել նման իրավի ճակում: Մի կողմից ես չեմ կարող ամեն ինչ իմ ուսե րին տանել և ուզում եմ, որ
վերջապես դադարի ինքն իրեն խղճալ, գնա և գոնե ինչ-որ բան վաստակի երեխաների համար: Մյուս կողմից, ես վախենում եմ ուժեղ
սեղմել նրան, հստակ է, որ ընկճված վիճակում է, վախենում եմ, որ ինչ-որ անդառնալի բան կարող է անել իր հետ:
