Ամուսինս ասաց, որ հղի կանայք չպետք է նյարդա յնանան․․․Երբ ծննդա տնից դուրս գրվեցի, պարզվեց որ տանը ինձ անակնկալ է
սպասվում։«Հղի կանայք չպետք է նյարդայնանան», — այսպես ասաց ամուսինս տղայիս և ինձ հիվանդանոցից դուրս գրվելու օրը: Ասաց,
հավաքեց ճամպրուկները և հեռացավ:
Հիմա, նրա կարծիքով, ես կարող եմ նյարդայնանալ:7 տարի ամուսնացած ենք եղել, վերջին 5 տարիներին մենք ցանկանում էինք ե-
րեխա ունենալ: Ես խնդիրներ ունեի, ուստի անընդհատ բուժվում էի, հետազոտվում բժիշկների կողմից, արտամարմնային բեղմնա-
վորումը դիտարկելու էինք ծայրահեղ դեպքում:
Ես 30 տարեկան էի, հղիանալու շանսեր ունեի, ուստի հուսահատորեն կառչեցի նրանից: Վերջին երկու տարիները դժվար են եղել
ինձ և ամուսնուս համար:Ես նյարդային էի դարձել բուժման պատճառով, ամուսինս՝ ամուսինս անընդհատ աշխատանքի էր և ինձ
սատարրող չկար: Մենք հաճախ վիճում էինք, բայց միշտ վերջում հաշտվում էինք:

Եվ ահա մեկ տարի առաջ իմացա, որ հղի եմ: Իմ երջանկո ւթյանը սահման չկար: Ամո ւսինս նույնպես երջա նիկ էր (ինձ այդպես էր
թվում): Ամբողջ հղիության ընթացքում նա ինձ շրջապատեց սիրով և խնամքով: Ես արդեն մտածում էի, որ ահա նա` մեր ընտանիքի
երջանկության բաղադրատոմսը, ինչը մեզ պակասում էր:Կարծում էի, որ որդուս ծնվելուց հետո ամեն ինչ փոխվելու է ամուսնուս
հետ մեր հարաբերություններում:
Փոխվեց, բայց ոչ իմ պատկերացրած ուղղությամբ:Ծննդաբերեցի ժամանակին, ամեն ինչ լավ էր: 5-րդ օրը ես և որդիս դուրս գրվե-
ցինք հիվանդանոցից: Մեզ դիմավորեցին մեր հարազատներն ու ընկերները: Ամուսինս հպարտորեն գրկել էր որդուս բարուրը:Տանն
ինձ դիմավորեցին փուչիկներով, նվերները սպասում էին ինձ, հյուրերը մի քիչ նստեցին և ցրվեցին: Երեկոյան ես պատրաստվում էի
որդուս քնեցնելու: Ամուսինս գալիս է և ասում.
— Դե՛, վերջ, ես գնացի:
Ես չհասկացա, թե որտեղ, ինչու, արդեն գիշեր է փողոցում: Մտածեցի, որ նա աղբն է տանում թափելու:
— Դե՛ գնա:
Նա դուրս բերեց պատշգամբում թաքցրած ճամպրուկը և մի քանի պայուսակ: Հարցրի, թե ուր է գնում իրերով:
-Հասկանո՞ւմ ես, ես վաղուց էի ուզում բաժ անվել քեզնից: Ես ուրիշ կնոջ եմ սիրում: Բայց երբ ուզ ում էի ամեն ինչ պատմել, դու ար-
դեն հղի էիր: Իսկ հղիները չպետք է նյարդայնանան: Հետևաբար, ես ոչինչ չասացի քեզ, թե չէ ինչ կլիներ երեխայի հետ: Եվ հիմա դու
ծննդաբերել ես, այնպես որ ես հեռանում եմ: Հաջողություն:

Ես ապշած կանգնել և, նայում էի, թե ինչպես է նա հեռանում: Ես չէի կարողանում հավատալ, որ դա ինձ հետ է կատարվում: Ամու-
սինս իսկապես հեռացավ մեզնից, դա կատակ չէր: Մեկ շաբաթ անց նա եկավ, մենք քննարկեցինք ամուսնալուծության և ունեցված-
քի բաժանման գործընթացը, նրա որդու հետ կապը և ապրուստավճարը:
Հուսով էի մինչև վերջ, որ սա խաղ է: Բայց ոչ: Ես նրան չստիպեցի մնալ:Նա արդեն վաղուց որոշել էր ամեն ինչ, եթե որդին չկարողա-
ցավ հետ պահել նրան, ուրեմն առավել ևս ես չէի կարող:Որդիս արդեն 4 ամսական է:Նախկին ամուսինս շաբաթը երկու անգամ գա-
լիս է, վճարում ապրուստավճարը, և գնում այն ամենը, ինչ անհրաժեշտ է որդուս:
Ես իմացա նրա նոր մուսայի մասին,պարզվեց, որ նրանք 3 տարի միասին էին:Ստի և խաբեության երեք տարիներ: Այսպիսով, ամու-
սինս չցանկացավ ինձ անհանգստացնել հղիության ընթացքում, բայց նա ճարպկորեն դուրս պրծավ հենց դուրսգրման օրը:
