Կարծում էի, թե երջանիկ եմ, ամեն հարցում բախտս բերում է, բայց պարզվեց կյանքի ամենակարևոր հարցում բախտս չի բերել․․․
Նանեն անհաջողակ կին էր: Կարծես թե նա ամեն ինչ ուներ` խորահայաց թավշյա-շագանակագույն աչքեր, լավ կազմվածք, խելք ու
հաճելի բնավորություն:
Բայց նա անհաջողակ էր. ամուսինը մահացել էր աշխատավայրում՝ դժբախտ պատահարից, իսկ նրա որդին՝ Էրիկը, կռվարար և հի-
մար է մեծացել:Նանեն չէր կարողանում հասկանալ, թե որ պահին աչքաթող արեց որդուն: Երևի այն ժամանակ, երբ աշխատում էր
երկու տեղ, կամ էլ՝ երբ գլուխը բարձին էր դնում՝ առանց որդուն հարցնելու,թե ինչպես են նրա գործերը:Տասնհինգ տարեկան հասա-
կում Էրիկը կապվեց վատ տղաների հետ՝ իրենց թաղամասի պատուհասների հետ:
Եվ ահա, տասնութ տարեկան հասակում, որպես արդյունք՝ մեկուսարանի տոմս:Որդուն օգնելու համար Նանեն տանջվում էր անզո-
րությունից:Բայց նա փող չուներ՝ լավ փաստաբանի համար:Ըստ երևույթին,այս գործով ներգրավված մյուս անձանց համար դա կար,
քանի որ հինգ հոգուց միայն Էրիկը դատապարտվեց: Նրան դատապարտեցին հինգ տարվա ազատազրկման:Դատավարությունից
հետո կինը նկատելիորեն թուլացավ և տասը տարով ծերացավ: Այն ամենը, ինչ ուզում էր անել, չէր ստացվում:

Ապրել չէր ուզում: Գեղեցիկ շագանակագույն աչքերը ծեր կնոջ աչքերի նման փոս էին ընկել:Մի երեկո դռան զանգը հնչեց: Նախաշե-
մին կանգնած էր մի տարեց կին՝ գրկին փոքրիկ երեխա:
«Ո՞ւմ եք ուզում»: — հարցրեց Նանեն: «Ա՛ռ», — ասաց նա և երեխային հանձնեց Նանեին: Նա մեխանիկորեն վերցրեց փոքրիկին:
«Սա քո Էրիկի աղջիկն է: Աղջկաս հղիացրեց, իսկ ինքն էլ… Ինձ հանցագործ փեսա պետք չէ», — բացականչեց անծանոթը և շրջվե-
լով՝ հեռացավ:
Շոկից Նանեն չկարողացավ որևէ բառ ասել: Կինը փակեց դուռը և սկսեց զննել երեխային: Դա աղջիկ էր, մոտ հինգ կամ վեց ամսա-
կան: Նա ակնհայտորեն սոված էր: Նանեն չգիտեր ինչ անել: Վերջ ի վերջո նա հագցրեց երեխային և վազեց դեպի մոտակա սուպեր-
մար-կետ: Զամբյուղի մեջ արագ-արագ դնելով տակդիրներ,շիշ և խառնուրդներ՝ կինը վճարեց իր գնումների համար և վերադարձավ
տուն:
Աղջիկը, ագահորեն կաթն ըմպելով, քնեց:Եվ Նանեն նստեց պլանավորելու վաղվա օրը: Նա հիշեց իր զարմուհուն, ով աշխատում էր
որպես մանկատան տնօրեն և զանգահարեց նրան: Անյան անմիջապես ժամանեց. Նանեի ձայնը հեռախոսով չափազանց հուզված
էր: Իսկ երբ լսեց և տեսավ էրիկի հայրության ապացույցները, նստեց նրա կողքին: Մտածում էին, թե ինչ անեն:

Քույրերի պլանն առավոտյան կազմած էր: Անյան, որպես մանկատան տնօրեն, աղջկան գրանցեց հետին թվով մանկատանը: Նանեն
դիմեց որդեգրման համար: Անյան օգնում է բնութագրով, պայմանավորվում խնամակալության համար:Մեկ ամիս անց աղջիկն ար-
դեն տանն էր: Եվ Նանեն արձակուրդ վերցրեց երեխայի խնամքի համար: Փոքրիկը շատ նման էր հորը մանուկ հասակում:
Նույն քիթը, նույն ժպիտը:Եվ նույն հնարքները:Թոռնուհու,իսկ փաստաթղթերի համաձայն՝ դստեր գալուստով Նանեն ծաղկեց: Աղջի-
կը կարծես փրկեց նրան վատ մտքերից, միայնությունից և անհաջողությունից:Երեք ու կես տարի անց լավ պահվածքի համար Էրի-
կը վաղաժամկետ պայմանական ազատություն ստացավ: Նանեն նրան դիմավորեց թոռնուհու հետ: Սկզբից նա պատմել էր փոքրի-
կին, որ ինքը տատն է, և որ հայրիկը դեռ հեռու է, բայց սիրում էր նրան:
Եվ հետո նրանք երեքով ապրեցին երջանիկ: Տղան շատ էր փոխվել: Նա աշխատանքի անցավ և ամեն գիշեր շտապում է տուն, որ-
տեղ իրեն են սպասում սիրելի մայրն ու դուստրը:
